ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-23 10:00:13
  • «Իրավունք». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի հայկակա՞ն, թե՞ բելառուսական տարբերակով
  • «Հայկական ժամանակ». Ինչու է թանկացել ցորենը
  • «Ժամանակ». Աչք ունի
  • «Ժողովուրդ». Անկարողությա՞ն, թե՞ անտարբերության հետևանք
     
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի հայկակա՞ն, թե՞ բելառուսական տարբերակով

Ի վերջո, ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի հարցը եւ արդյոք կհաջողվի անդամ երկրների ղեկավարներին խուսափել նոր ինտրիգներից, «Իրավունքը» հետաքրքրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովից:

Իրավիճակը, նրա գնահատմամբ, փակուղային է, մոտակա ամիսներին ընթացքը կերևա: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ թե՛ Բելառուսի եւ թե՛ Ղազախստանի նախագահները ակտիվություն չեն դրսեւորում այդ ուղղությամբ եւ չեն անում բարձր հայտարարություններ այդ թեմայով, կարելի է եզրակացնել, որ բոլորը դադար են վերցրել: Հիմա կուլիսներում կորոշվի, թե ինչ անել հետո:

«Տարբերակները երեքն են. առաջին` բելառուսական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դրան համաձայնի, ինչը դժվար թե, լինի:Երկրորդ` հայկական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ մյուս բոլորը համաձայնենՀայաստանի հետ: Այստեղ կարեւոր է, որ Հայաստանը կանոնադրության հետ է կապում հույսը, թե ինչպես պետք է կատարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը`պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, որովհետեւ այս դեպքում դեռ կես կամ մեկ տարի կարող է Հայաստանը ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունը: Երրորդ տարբերակն այն է, որ շարունակի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարել գործող պաշտոնակատարը` մինչեւ Հայաստանի ժամկետն ավարտվի: Թե որ տարբերակով կգնան, դժվար է ասել, որովհետեւ այստեղ շատ հարցեր կան: Հուսով եմ` հայկական տարբերակը կլինի ամենաօպտիմալն ու ամենահիմնավորվածը»,-ասել է նա:

Ինչո՞ւ է թանկացել ցորենը

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերջերս կատարած ուսումնասիրության համաձայն ռուսաստանյան շուկայում ալյուրի թանկացում է նկատել: 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Ու սրանից բխող հետեւանքներով էլ ենթադրում է, որ հացի թանկացում կլինի:

«Գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Թերթի հարցին՝ ըստ ՏՄՊՊՀ-ի իրականացրած ուսումնասիրության՝ հացի գնի թանկացում սպասվո՞ւմ է, Շաբոյանը պատասխանել է, որ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանը 280 հազար տոննա ցորեն է ներմուծել, իսկ դա էական ազդեցություն ունի Հայաստանի ալյուրի արտադրության ծավալների վրա:

Այսինք տրամաբանակա՞ն է, որ հացը նույնպես կթանկանա, Շաբոյանը արձագանքել է. «Չեմ կարող ասել: Դա միանշանակ չէ, որովհետեւ հիմա ցորենի գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում: Մասնավորապես չորային ամռան հետեւանքով 2018 թվականին ցորենի գները կտրուկ բարձրացել են: Մասնավորապես, 16 մլն տոննա ցորենի ծավալ էր նախատեսվում Ռուսաստանում, բայց դրա դիմաց ստացել են 13 մլն տոննա: Այսինքն, 3 մլն տոննայի տարբերություն է, որը բավականին մեծ ծավալ է կազմում: Այս տարվա ընթացքում, արդեն կախված եղանակային պայմաններից, կերեւա, թե Ռուսաստանում ցորենի ինչպիսի գներ են նախատեսվում»:

Անկարողությա՞ն, թե՞ անտարբերության հետևանք

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար գրանցելու մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ կա. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը:

«Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել»,- գրում է թերթը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության»: Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»:

Աչք ունի

Քանի դեռ կառավարու­թյան կառուցվածքը վերջնա­կանապես հաստատված չէ, մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում հնարավոր փո­փոխությունների մասին: «Ժամանակ»-ի տեղեկություններով, մասնավորապես՝ իշխանու­թյունում քննարկվում է Մշա­կույթի նախարարության և Տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի և տուրիզմի նա­խարարություն:
«Այդ նախա­րարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչ­ները համարում են, որ իրենց ինչ-որ փայ պետք է տան կա­ռավարությանը անմնացորդ նվիրվածության դիմաց»,-գրում է թերթը: