ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ-իրանական հարաբերությունները՝ խնդի՞ր
2018-11-07 17:00:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որ Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի իջնեն, քանի որ այդպես է որոշել ԱՄՆ-ը՝ այս կարծիքին է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:


Վիճակը նա բարդ է գնահատում, ապա՝ նկատում, որ Հայաստանն, առանձնապես այլընտրանք չունի եւ դա պետք է շարունակ բացատրել: Որոշ հստակեցումների հարց կա և ոչ այնքան ներսում, որքան դրսի գործընկերների համար: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ նման հստակեցումներ արվել են՝ հենց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից:                  

Իրանի հետ կապված ԱՄՆ խնդիրը, իսկապես, մտահոգիչ է: ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի բացառում, որ ԱՄՆ-ում ընթացող ընտրությունները ինչ-որ չափով նպաստեն, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմանան, քանի որ դեմոկրատներն Իրանի նկատմամբ ավելի մեղմ են:

Մինչ այդ՝ խնդիրը մեզ համար մնում է մտահոգիչ:

Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ չի կարելի միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին եւ շարունակել հարաբերությունները Իրանի հետ, սակայն, Հայաստանը պետք է շարունակի բացատրել, որ մեր երկիրն առանձնապես այլընտրանք չունի: Այստեղ մեծ է ամերիկահայ համայնքի դերը՝ ասաց:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Իրանի հետ սահմանը կարող է դե ֆակտո փակվել՝ Կիրո Մանոյանը նշեց, թե այդ հայտարարությունն իր համար անհասկանալի է:

Պատժամիջոցները, որ կիրառում է ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ, չեն կիսում ԵՄ-ում, ուստի՝ այդ առիթով հարցեր կարող են լինել նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ՝ նկատում է Կիրո Մանոյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նույնպես կարծում է, որ տվյալ հարցում ԵՄ-ի դիրքորոշումները կարեւոր են:

Անդրադառնալով Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հայտնի հայտարարությանը, որտեղ շեշտվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների լուծման դրույթը, Կիրո Մանոյանը նկատեց, որ առաջին անգամ չէ, որ Իրանը կողմ է քվեարկել Արցախի շահերի դեմ բանաձևերին, սակայն դա իրականում չի դրսևորվել Իրանի քաղաքականության մեջ:

Հայաստանին անհրաժեշտ է հակակշռել Անկարայի նախաձեռնած տարածաշրջանային ձեւաչափը

«Այս պահին մտահոգություն կա, որ Իրանը ոչ թե կեցվածքն է փոխել, այլ Իրանի ներսում կան խմորումներ, քանի որ Իրանը միատարր չէ, և այդ խմորումները առնվազն պետք է մտահոգեն մեզ»:

Ադրբեջանի քաղաքականությունն Իրանի դեմ է, և Իրանի քայլերը չեն կարող այդ քաղաքականությունը փոխել՝ պարզաբանեց Կիրո Մանոյանը: Հայաստանի իշխանությունների քայլերի մասին էլ կարծիք հայտնեց, որ որոշ հստակեցումների հարց կա և ոչ այնքան ներսում, որքան դրսի գործընկերների համար:

Ստամբուլյան հռչակագրի արձագանքները

Անհրաժեշտ է այն վստահությունը տալ հարևաններին, գործընկերներին, որ երկրի ներսում զարգացումները հարաբերությունները վատացնելու նպատակ չեն հետապնդում:

Կիրո Մանոյանը կարծում է, որ նման հստակեցման աշխատանքները որքան էլ արվեն, դեռ հերիք չէ, քանի որ այդ մտահոգությունները կան:

0:00
0:00