ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եթե գրիպ եք, մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի ուղարկեք դպրոց, մանկապարտեզ. ԱՆ
2019-01-23 11:41:46

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տվյալների համաձայն` նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:

Չնայած նվազման միտմանը, աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները:

Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ «եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ»։