ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Մոսկվայում հանդիպում են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
2019-01-23 12:39:54

Այսօր Մոսկվայում հանդիպում են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները: Սպասվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկելու են նաև Սիրիայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Էրդողանի և Պուտինի միջև նոր բանակցությունների անհրաժեշտություն է առաջացել վերջին շրջանում Սիրիայում ահաբեկիչների ավելի հաճախակի դարձած սադրանքների, ինչպես նաև Իդլիբի անվտանգության գոտում վերահսկողությունը ուժեղացնելու պատճառով: Նա նշել է, որ երկու երկների ղեկավարները կքննարկեն Սիրիայում իրավիճակը՝ «հաշվի առնելով Սիրիայից զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի հայտնի մտադրությունը»:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվայում բանակցությունների ընթացքում Սիրիայից ամերիկյան զինվորականների հեռանալու ենթատեքստում, քննարկվելու է նաև թուրք-սիրիական սահմանին 20 մղոնանոց բուֆերային գոտու ստեղծման հարցը: