ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պարտադիր առողջական ապահովագրության ներդրման ծրագիրը մշակման փուլում է
2019-01-23 13:13:51

Այսօր նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել պարտադիր առողջական ապահովագրության ներդրման ծրագրի մասին: նա նշել է, որ նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատողները:

«Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, ևս որոշված չէ: Կարող եմ ասել, որ աշխարհում կա 2-30 տոկոս, մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որ մեծ բեռ չլինի: Չնայած բեռ ասելն էլ է սխալ, որովհետև միանգամից սկսում ես օգտվել արդյունքներից: Երկու տարին սահմանված է, որ ճշգրիտ հաշվարկվի ամեն ինչ և ձախողման հնարավորությունը փոքրացնենք ներդրման ժամանակ»,- ասել է Արսեն Թորոսյանը: