ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավադրություններ փնտրել պետք չէ. Փաշինյան
2019-01-23 16:10:27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 22-ին Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ:

Այսօր  «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` իր և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախատեսված չէր:

«Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են` արդյո՞ք դեմ չենք հանդիպմանն ու շփմանը, մենք ասել ենք, որ ոչ և ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, զրուցել ենք ու քննարկել: Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում գտնվենք, առնվազն չխուսափենք որևէ շփումից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր և Ալիևի հանդիպման մեջ դավադրություն փնտրել պետք չէ. երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերից:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում էր տեղի ունեցել:

 

Փաշինյանն անդրադարձել է նաեւ սոցցանցերում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկին՝ պարգեւավճարներին:

Փաշինայնը պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:

«Պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար, և, ըստ էության, պարգևավճարները աշխատավարձի մաս են»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքը նույնպես նախկինում պարգևավճարներ ստացել է, իսկ վարչապետ դառնալուց հետո հրահանգել է այդ խնդրի վերաբերյալ ոչ մի վատացնող քայլ չձեռնարկել:

Ինչ վերաբերում է մարզպետների իրենք իրենց պարգևատրելուն՝ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքի մեջ արտասովոր բան չի տեսնում, որովհետև գործադիր մարմնի անդամներն են պարգևատրման որոշումներ կայացնում: