ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ը հետեւողական կոչ է արել Հայաստանին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը
2018-07-28 06:29:07
2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»: «Բողոքարարների, կողոպտիչների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», - ասվում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում, որը հետեւել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը: