ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-24 10:05:26
  • «Հայկական ժամանակ». Նախկին վարչապետն ու որոշ նախկին պաշտոնյաներ հրավիրվել են ՔԿ
  • «Ժողովուրդ». Առանձնահատուկ ջերմության ենթատեքստը
  • «Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն
  • «Ժամանակ». Ուղեբեռի «տոչկա»

Նախկին վարչապետն ու որոշ նախկին պաշտոնյաներ հրավիրվել են ՔԿ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ ՀՀ ՈԿ-ում քրեական գործ է հարուցվել։ Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում նույն գործի շրջանակում բացատրություն է տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։

Թերթի տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը նույնպես հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե և բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութը, որտեղ մատնանշված հանգամանքները ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։

Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին։ Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը եւ այլք:

Առանձնահատուկ ջերմության ենթատեքստը

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հանդեպ Արցախի իշխանությունների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, «Ժողովուրդ» օրաթերթի կարծիքով ՝անհնար է չնկատել: Նախ, որ ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ մեկնարկել էր հունվարի 16-ից եւ կավարտվի այսօր, անցկացվում է Արցախում, այն էլ՝ այդ միջոցառման համար տրամադրվել էր Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճը:

Բացի այդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անձամբ ներկա էին գտնվել ընդհանուր ժողովի բացման արարողությանը։ Իսկ երեկ էլ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

«Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` ՀՀ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը», - գրում է թերթը:

«Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` ՀՀ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը», - գրում է թերթը:

Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն

«Փաստ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող խանութների գոտիավորումը նախկին իշխանությունների օրոք այնքան էլ պատշաճ չի իրականացվել, և փաստացի առաջին գոտում գտնվող որոշ խանութներ հայտնվել են երկրորդի ցուցակում:

Թերթի պարզաբանմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, քսայուղերի և այլ տեսակների ապրանքներ վաճառելու լիցենզիա տրամադրելու համար գործում է գոտիականության սկզբունքը: Լիցենզավորման ենթակա ապրանքի վաճառքի իրավունքի վճարը տարբեր գոտիների համար տարբեր է: Այսինքն, նույն ապրանքը վաճառող առաջին և երրորդ գոտիներում գտնվող խանութների տերերը տվյալ ապրանքի լիցենզիա ստանալու համար տարբեր գումար են վճարում, ինչը, ըստ մասնագետների, նորմալ մոտեցում է:

Նորմալ չէ, սակայն, ինչպես թերթն է նշում, որ առաջին գոտում գտնվող խանութը հանկարծ կարող է հաշվառվել երկրորդ կամ երրորդ գոտում՝ դրանից բխող մյուս «առավելություններով»:

«Բայց հիմա նոր իշխանությունները, ըստ մեր աղբյուրների, որոշել են այս սխալը շտկել, ինչի արդյունքում շատ տնտեսվարողներ նույն լիցենզիայի համար ավելի շատ գումար են վճարում: Մեր տեղեկություններով, խանութների տերերը այս ամենի պատճառով սկսել են աջ ու ձախ դժգոհել»,- գրում է թերթը:

Այս մասին մանրամասն տեղեկություններ և այլ պարզաբանումներ ստանալու համար «Փաստը» գրավոր դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանները ստանալուն պես խոստանում է ներկայացրել:

Ուղեբեռի «տոչկա»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:

Նախկինում ուղեբեռը կարելի էր փաթեթավորել միայն օդանավակայանի ներսում, և այն արժեր 2 հազար դրամ: Այդ բիզնեսը նախկինում պատկանում էր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ով մահվան սպառնալիքով արգելում էր այլ անձանց զբաղվել այդ գործով»: