ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պուտինը պատմել է Էրդողանի հետ հանդիպման արդյունքների մասին
2019-01-24 10:39:34

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Կրեմլում անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել է Սիրիայի թեման՝ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահը:

Պայմանավորվածություններից մեկը վերաբերում է մոտ ապագայում սիրիական խնդրի կարգավորման հարցով Ռուսաստան-Թուրքիա- Իրան համաժողովի կազմակերպմանը: Պուտինն ասել է, որ իր թուրք գործընկերոջ հետ պայմանավորվել է անցկացման տեղի և ամսաթվի մասին, մնացել է այդ ամենը համաձայնեցնել իրանական կողմի հետ:

Ռուսաստանի նախագահի խոսքով, մանրամասն քննարկվել է Իդլիբի թեման, որտեղ վերջին օրերին սրվել է իրավիճակը, հաճախակի են դարձել ահաբեկիչների սադրանքները:

Էրդողանն իր հերթին հայտնել է, որ Իդլիբի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի, քանի որ «ահաբեկչության դեմ պայքարը մեկանգամյա գործողություն չէ»: Թուրք առաջնորդը նաև ասել է, որ որևէ խնդիր Ռուսաստանն ու Թուրքիան չունեն Սիրայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում: