ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Կանաչ» նշաններ՝ ծառերին. քաղաքապետարանի խորհրդանշական քայլը միանշանակ չի ընդունվել
2019-01-24 11:06:28

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում այսուհետ ծառերի վրա կարելի է տեսնել նշաններ: Ի՞նչ նշաններ են դրանք և ինչի՞ համար են:

0:00
0:00

Բուզանդի և Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի վրա այսուհետ կարելի է տեսել «կանաչ» նշաններ ծառերի վրա: Զիջելու նշան է, մեջտեղում սրտաձև ծառի պատկեր, որը ճանապարհային ոստիկանության հետ քննարկման արդյունք է: Քաղաքապետարանն այսպես հանդես է եկել խորհրդանշական քայլով՝ պահպանել ծառերը:

Երևանի կանաչ տարածքները պահպանելու նպատակով հանդես են եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Փողոցի այդ հատվածում խնդիր կար, լուծումը պետք է լիներ այնպիսին, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնապատնեշներով պահպանվեին:

Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն է ասում:

Քաղաքի «կանաչ» նշանները նոր մշակույթի ու նոր մոտեցման ցայտուն օրինակ են, շեշտում է:

«Յուրաքանչյուր ծառ մեր քաղաքի համար կարևոր է: Այս առումով՝ ծառերի և կանաչ տարածքների խնամքի համար միջոցներ չենք խնայելու: Քաղաքային նոր ձևավորվող մշակույթի նպատակը ծառերի և, առհասարակ, բնության նկատմամբ հոգատարության բարձրացումն է: Դրանք ընդգծում են նաև քաղաքային իշխանության մոտեցումները»:

Նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել: Փորձ է արվել ցույց տալ, թե քաղաքապետարանը շատ մտահոգ է՝ ծառերը չեն կտրվել, իհարկե ծառը պիտի չկտրվեր, բայց այսպիսի տեսք էլ պիտի չունենար՝ կարծում է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:

Լավություն են արել՝ ծառը չեն կտրել, բայց փոխարենն արել են անտրամաբանական քայլ, որից, մեղմ ասած, անգրագիտության հոտ է գալիս, ասում է ճարտարապետը:

«Նշանները ոչ միայն ավելորդ են, այլև վիզուալ աղբ է, որը օգնելու փոխարեն, խանգարում է: Ծառը բոլորն էլ տեսնում են, դե եկեք հետիոտների վրա էլ նշան փակցնենք, որ մեքենաները նկատեն՝ հետիոտն է»:

Քաղաքացիներին, ծառերին ամրացված նոր նշանները, կարծես թե դուր են եկել:

Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն մայրաքաղաքի այլ հատվածներում ևս: