ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր տնտեսած միջոցները վերադարձրել է բյուջե
2019-01-24 11:55:20

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և տեղեկացրել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ի պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 միլիոն 173 հազար դրամ և այն վերադարձրել պետական բյուջե։ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 միլիոն 131 հազար 779 դրամ:

«Նշեմ, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018թ․ համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84 տոկոսը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018թ․ համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018թ․ տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42 տոկոսը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018թ․ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019թ․ դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի», - գրել է նախարարը։