ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ժամանակն է քաղաքական հեղափոխությունից անցում կատարել տնտեսականի
2019-01-24 12:41:44

Ժամանակն է «քաղաքական հեղափոխությունը վերափոխել տնտեսականի»՝ Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ կարևոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ՝ հավելելով, որ այդ նպատակով պատրաստվում են պարզեցնել կարգավորիչ մեխանիզմները, ավելի դյուրացնել գործարարության ծավալումը Հայաստանում, բարեփոխել Հարկային օրենսգիրքը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Փաշինյանը նշել է, որ կտրուկ շրջադարձեր չեն սպասվում. «Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը շատ կարևոր է տնտեսության առումով, քանի որ այն մեծ շուկա է ապահովում հայկական բիզնեսի համար»:

Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ, որը նույնպես պատրաստվում է կյանքի կորել: