ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անշարժ գույքի շուկան ակտիվանում է
2018-11-07 18:46:33

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Անշարժ գույքի շուկան աստիճանաբար ակտիվանում է: Գները բարձրանում են, գործարքների քանակն՝ ավելանում: Օտարերկրացիները նույնպես հետարքրքված են Հայաստանում բնակարան ձեռք բերելու գաղափարով: Ըստ վիչակագարության՝  2018 թվականի երրորդ  եռամսյակում անշարժ գործարքներ ամենաշատը գրանցվել են Երևանում՝ ընդհանուրի համարյա 40 %-ը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ բոլոր գործարքների հազիվ 2 %-ը:

Շինարարության աճին զուգահեռ հանրապետությունում բարձրացել են նաև անշարժ  գույքի գները: Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2018-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  Երևանում անշարժ գույքի գները բարձրացել են  10 տոկոսով:  Տան գներն ամենաբարձրը ԱԿենտրոն վարչական շրջանում են, ամենացածրը՝  Նուբարաշենում:

Այս պատկերը  չի փոխվում վերջին մի քանի տարիների ընթացքում: Կենտրոնում բնակարանների գները բարձրացել են 20 տոկսով:  2017թ երրորդ եռամսյակում այստեղ բնակարան կարելի էր ձեռք բերել  մեկ քառակուսի մետրի համար վճարելով  452  800դրամ,  2018-ի  նույն ժամանակահատվածում՝ 543 200 դրամ:  

Տարվա ընթացքում էլ են գները բարձրացել.   երրորդ եռամսայկում բնակարաններն ավելի թանկ են արժեցել, քան երկրորդ եռամսյակում:  

Անշարժ գույքի մասնագետները կարծում  են, որ շուկան աստիճանաբար  սկսում է շնչել: Ոլորտի  առատար ընկերություններից մեկի  ղեկավար Հակոբ Բաղդասարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Ոլորտը քաղաքական գործընթացներին է համապատասխանում, բավականին աշխույժ արձագանքեց»:

Հայաստանի Գործատուների հանրապետական միության  նախագահ Գագիկ Մակարյանը  նույնպես փաստում է՝ այն, ինչ կատարվում է անշարժ գույքի շուկայում, տնտեսական ակտիվության արձագանքն է:

Անշարժ գույքի  (բնակարանի ձեռք բերման ) գները բարձրացել են նաև մարզերում:  Այստեղ մեկ տարվա ընթացքում բնակարանների գները աճել են մոտ 1,5 տոկոսով:  Բնակարանի ձեռք բերման  ամենամեծ  թանկացումն արձանագրվել է  Թալին քաղաքում, որտեղ 2018-ի երրրորդ եռամսյակում երկրորդի համեմատ  մոտ  12 տոկոսով է գների բարձրացում արձանագրվել: Մարզերում ամենաբարձր  գնով բնակարան կարելի է ձեռք բերել   Կոտայքի մարզի  Աբովյան քաղաքում: Այստեղ մեկ քառակուսու արժեքք  158 700 դրամ է:

Ամենացածր  գինն  ունեն  Լոռու  մարզի  Թումանյան քաղաքի բնակարանները:  Այստեղ, մեկ քառակուսի մետրի համար 22 800 դրամ վճարելով, կարելի է բնակարան ձեռք բերել:

Գագիկ Մակարյանի խոսքով, անշարշժ գույքի շուկայում գների բարձրացումն ավելի շատ իներցիայի ուժով է տեղի ունեցել:

Հակոբ Բաղդասարյանն ընդգծում է ՝ տարեցտարի առաջնային շուկայից բանակարանների ձեռք բերումն ավելի նախընտրելի է դառնում՝ չնայած գներն ավել բարձր են:

Ոշագրավ է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկ քառակուսի  մետրի արժեքը 124 200 դրամ է. ավելի բարձր, քան Աշտարակում, Ջերմուկում կամ օրինակ Դիլիջանում:

0:00
0:00