ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ
2019-01-24 14:19:15

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ՝ տեղեկացնում է ծառայության պաշտոնական կայքը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ: