ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խմորումներ՝ եզդի համայնքում
2018-11-07 19:11:56

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ո՞վ կներկայացնի եզդի համայնքը ապագա խորհրդարանում. հարցն այսօր ներահամայնքային քննարկումների առանցքում է: Շրջանառվում է մոտ մեկ տասնյակ թեկնածուի անուն, նրանց  շուրջ կեսըն էլ  հայտնել է, որ վայելում է Քաղաքացիական պայմանագրի աջակցությունը:

Ընտրություններին ընդառաջ ներհամայնքային խմորումներ են եզդի համայնքում: Այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված եզդի համայնքի շատ ներկայացուցիչներ պնդում էին, որ Հանրապետական խմբակցության ցուցակով նախորդ գումարման ԱԺ-ում ներկայացված Ռուստամ Մախմուդյանն այս օրերին զանգահարում է բնակիչներին եւ իր թեկնածության մասին իրազեկում՝  ասելով, որ ստացել  է Նիկոլ Փաշինյանի  աջակցությունը եւ որպես հաղթող թեկնածու է մասնակցեու արտահերթ ընտրությանը:

Համայնքի՝ այս տարբերակին ընդդիմացող  ներկայացուցիչները շուրջ 2000 ստորագրությամբ փաթեթ հանձնեցին կառավարություն՝ նամակում նշելով, որ համայնքը պատրասատվում է իր ձայնը տալ Թեմուր Ջնդոյանին: Համայնքի ներկայացուցիչ Թեմուր Սալոյան. «Համայնքի կողմից ցանկանում ենք ներկայացնել մեր թեկնածուին, եւ դիմել պրն Փաշինյանին ՔՊ-ի կողմից աջակցություն ստանալու համար: Արամավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում մենք զրուցել են ժողովրդի հետ եւ բոլորն են համաձայն են մեր թեկնածուի հետ: Եզդիների թեկնածուն Աժ-ում ներկայացված եղել է եւ չենք ցանկանա, որ նա լինի խորհրդարանում, ոչ մի տեսակի աջակցություն չենք ստացել նրանից»:

Մենք զրուցեցինք նաև ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ, որի օրենսդիր գործունեությունից դժգոհություն հայտնեցին շատ եզդիներ: Նա նոր էր վերադարձել Հայաստան, եւ մասաբ էր տեղակացված ներհամայնքային զարգացումներից: Մախմուդյանը էժանագին PR համերեց գյուղից գյուղ շրջելով, մարդականց սխալ տեղեկություններ տրամադրելը, մասնավորապես այն մասին, թե  ինքն  իբր Հայաստան չի վերադառնալու եւ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին ստորագրահավաք կազմակերպել: Նա  հերքեց այն լուրերը, որ զանգահարել է  համայնքի բնակիչներին եւ հայտել, որ ստացել է ՔՊ-ի աջակցությունը: Մախմուդյանը ընդգծեց, որ այս պահին ՔՊ-ի հետ ոչ մի քննարկում չի ունեցել , ու առաջադրման մասին հստակ որոշում չունի:

«Ստորագրահավաք անցկացնողները պետք է լինեն համյանքի առջեւ ազնիվ:  ԱՅն մարդիկ են ստորագրահավք կազմակերպել, որոնք տարիներ շարունակ նախկին իշխանությունների օրոք զբաղվել են անօրեն գործունեությամբ: Կարող եմ հպարտությամբ ասել, որ այն ամենը ինչ-որ համայնքը դրել է իմ առջեւ եւս կատարել եմ պատվով: Որոշումների կայացումը թողնված է քաղաքական ուժերի հայեցողությանը»:
 

Եզդի համայնքի ներկայացուցիչ Բորիս Մուրազին, որը խորհրադարանական ընտրություններին որպես թեկնուծու չի մասնակցելու, այլ ակտիվ հետեւելու է զարգացումներին, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր համայքնում շատերն են իրենց թեկնածու համարում , ասաց նաև, որ  համայնքն  ունի  թեկնածուների շրջանառվող շուրջ 10 անուն, եւ շատերը տպավորություն  գործելու համար հայտարարում են, որ ստացել են Նիկոլ Փաշինյանի աջակցությունը: Բորիս Մուրազին չի բացառում, որ այս ֆոնին ներհամայնքային կրքերը թեժանան:

«Միանշանակ ստեղծելու է: Կոնկրետ 5 առաջադրվողներ հայտնում են, որ իրենք են ընտրվելու, քանի որ վայելում են  իշխանության աջակցությունը: Եվ համայնքում վեճեր են սկսվելու, քանի որ ինչ-որ մի մաս իրենց վստահելու է, հետո էլ իրենք են իշխանություններին մեղադրելու, որ իրենց «քցել են»: Ինձ համար խնդիրը ԸՕ-ում է, որը հնարավորություն չի տալիս իրական պատկեր ստանալ,  թե իրեն թեկնածու համարող անձը հանրության շրջանում որքան աջակցութուն ունի»:

Ալագյազ համայնքի բնակիչ Ազիզ Մհոյանը ներհամայնքային լարվածություն չի կանխատեսում, բայց կարեւորում  է, որ Քաղաքացիական պայամանգիրը համեմատի ունեցած տվայլները եւ նախապատվությունը տա եզդի համայնքի մեծամասնության աջակցությունը վայելող թեկնածուին:

0:00
0:00