ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թբիլիսիի հայկական թատրոնի նոր շենքի հիմքը դրված է
2019-01-25 12:00:39

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Շաբաթ օրը Թբիլիսիի հայկական թատրոնի կոլեկտիվը ավանդույթի համաձայն նորակառույց շենքի հիմքում նամակ կզետեղի՝ որ այս թատրոնը դեռ երկար գոյատևի, սերունդներ կրթի և ինչպես գեղարվեստական ղեկավարն է ասում, վրացական հողում վերջակետ չունենա։

Թատրոնի շենքի կառուցումը սկսված է, հիմքի աշխատանքներն ավարտված։ 2020 թվականին արդեն թատրոնը նոր շենքով ու նոր ներկայացումներով թատերասեր հասարակության առջև կբացի իր դռները:

0:00
0:00

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի երկու տարի անց։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ հիմքը դրվել է դեռ անցյալ տարեվերջին, այժմ թատրոնի անձնակազմը նամակ է պատրաստում բետոնապատման աշխատանքներից առաջ հիմքում զետեղելու համար։

«Հետաքրքիր ավանդույթ էասում են՝ նախկինում մեր դերասանուհիները կտրել են իրենց մազերից և դրել շենքի հիմքում, որպեսզի այն ամուր լինիմեր երիտասարդները այսօր կգրեն եկող սերունդներին ուղղված իրենց ցանկությունները, որովհետև այս շենքը, նոր, թարմ, ամուր շենք է, որ դեռ երկար պիտի ապրի հայ թատրոնը Վրաստանում»:

Թբիլիսիի հայկական թատրոնը ավելի քան 160 տարվա պատմություն ունի: Հավլաբարում գտնվող շենքը կառուցվել էր 1936 թվականներին, հիմնանորոգվել՝ 1972-ին:

Այն ապամոնտաժելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ամրացման աշխատանքների ընթացքում պարզվել էր, որ շենքը բազմաթիվ ճեղքեր ունի, նույնիսկ ամրացումից հետո 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի չի դիմանա։

Վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը, որ ավելի վաղ էր սկսել ամրացման աշխատանքները, այսօր արդեն թատրոնի շենքի նույն տեղում նորն է կառուցում՝ նույն արտաքին տեսքով, բարենորոգված նախագծով։ Իսկ մինչ այդ դերասանները խաղում են տարբեր բեմերում, շրջում Վրաստանի հայաբնակ շրջաններում թատրոնի գեղ ղեկավարն ասում է միայն թիֆլիսահայերի թատրոնը չէ

Լուսանկարը՝ Ալիք մեդիա-ի

«Մենք ունենք պետական թատրոն, որը չպետք է ծառայի միայն թիֆլիսահայերին: Մեզ այնտեղ սպասում ենտեսնեք, թե ինչպես են ընդունում մեզ։ Միրզոևկա գյուղում ամանորյա հեքիաթը խաղացինք դրսում, ողջ գյուղը տոնի էր մասնակցում։ Նրանք այս տարիների ընթացքում եղել են մեր մշտական հանդիսականը»։

Այս տարիներին թատրոնի անձնակազմը բազմաթիվ բերմադրություններ է ներկայացրել, քիչ չեն նաև պրեմիարաները։ Այս տարի կշարունակեն վրացի հայտնի ռեժիսորների ու դերասանների հետ համագործակցությունը, շրջագայություններով կլիենն նաև Հայաստանի տարբեր մարզերում

«Մենք սերտորեն կապված ենք նաև Հայաստանի թատերական աշխարհի հետ։ Մենք երկու մոր զավակներ ենք, այս առումով մեր բախտը բերել է՝ ունենք Հայաստան և Վրաստան»

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը վերջին տարիներին աշխատում է այսպես ասած անիվների վրա. Բայանդուրյանը համոզված է՝ սեփական շենքում ադամյանցիների ստեղծագործական ոգին ավելի բարձր կլինի, դերասանները սեփական բեմով են երջանիկ  

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական թատրոնը, որտեղ խաղացել են Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և շատ ուրիշ ականավոր դերասաններ, ըստ Արմեն Բայանդուրյանի «երբեք վերջակետ չի ունենալու»:

«Վրաստանում քանի հայությունը կա, թատերասեր մարդիկ կան, թատրոնը վերջ չի ունենալու»։

Տարեսկզիբին Վրաստանի թատերական միությունը արդյունավետ ստեղծագործական աշխատանքի համար Արմեն Բայանդուրյանին վրաց ռեժիսոր Միխեիլ Թումանիշվիլիի անվան հեղինակավոր մրցանակն է շնորհել: Դա Թատրոնի մրցանակն է, «Ռադիոլուր»-ին ասաց նա։