ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-25 10:01:18
  • «Ժողովուրդ». Արցախում համաձայնագրերի չեն հավատում
  • «Ազգ». Փաշինյանը Դավոսում շեշտել է ԼՂ ինքնորոշման իրավունքի գերակայությունը
  • «Հայկական ժամանակ». Գործառույթները չեն կրճատվում
  • «Իրատես». Օպտիմալացմանը զուգահեռ. ոստիկանության համակարգում լուրջ դժգոհություն կա

Արցախում համաձայնագրերի չեն հավատում

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ «168 ժամ»-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, «Ժողովուրդ» թերթի դիտարկումներով քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել: Օրաթերթը կապվել է Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարեւոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետեւանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովն այլ ժամկետ մատնանշել՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին:

Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որը պետք է վերջնաստորագրվի: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծել, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ֆորմատը։

«Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- հայտարարել է Բաբայանը։ 

«Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- հայտարարել է Բաբայանը։ Նա նաեւ հավելել է, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող։

Փաշինյանը Դավոսում շեշտել է ԼՂ ինքնորոշման իրավունքի գերակայությունը

Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ 3-րդ՝ Դավոսում տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում կայացած հանդիպումից առաջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավստրիական APA, գերմանական dpa լրատվական գործակալություններին, ինչպես «Ազգ» թերթն է տեղեկացնում իր առաջին էջում, հաղորդել է իր պահանջը, որ «Թիրոլեր թագեսցայթունգի» վերնագրի համաձայն՝ «Հայաստան. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ընդառաջ պիտի գա» ձեւակերպմամբ՝ նաեւ իր ղեկավարած երկրի պահանջն է:

Նշյալ վերնագրով լրատվությունից թերթը իրազեկ է դարձել, որ վարչապետը պատասխանելով dpa-ի հարցին հստակ հայտարարել է՝ «Անհնար է այս հակամարտությունը լուծել առանց հաշվի առնելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: «Մենք կամենում ենք ԼՂ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը և շարունակել. «հույս ունենք, որ Ադրբեջանն էլ նմանապես կհայտարարի և կընդունի (կճանաչի) հակամարտության լուծման այս ուղին»:

Գործառույթները չեն կրճատվում

«Հայկական ժամանակ»-ը կառավարման համակարգի օպտիմալացման խնդիրների շուրջ զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ:

«Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում, այլ դրանք համախմբում ենք՝ գործառույթների կրկնությունը բացառելու համար»,- ասել է պատգամավորը:

Նախ եւ առաջ պետք է հաշվառվեն բոլոր այն գործառույթները, որոնք հանրությունը պատվիրում է կառավարությանը՝ ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու եւ հանրության համար ավելի օգտակար լինելու համար։ Դրանից հետո կարիք կա հասկանալ, թե ո՛ր գերատեսչություններն են անհրաժեշտ այդ ծառայությունները որակյալ մատուցելու համար եւ յուրաքանչյուրում քանի՛ պրոֆեսիոնալ մասնագետ։

Այսինքն, կրճատումների և կառուցվածքային փոփոխությունների նպատակը բնավ ծախսերի կրճատումը չէ։ Նրա խոսքով՝ շատ ավելի խորքային հիմնահարցեր կան։

Կառավարությունը, որպես երկրի ամենամեծ գործատու, պետք է կարողանա արդյունավետ լինել, որպեսզի մարդիկ իրենց համար որպես առաջին աշխատատեղ չդիտարկեն պետական կառավարման համակարգը եւ չփորձեն թաքնվել պետական պաշտոնների հետեւում, ինչը կարող է բերել ե՛ւ կոռուպցիայի, ե՛ւ անարդյունավետության, ե՛ւ բացասաբար ազդել նաեւ մասնավոր հատվածի վրա.

«Հիմա, եթե մեր կադրերը մասսայական փորձում են գնալ դեպի պետական կառավարման հատված, որովհետեւ կարող են ստանալ օրինակ՝ 150 հազար դրամ եւ հանգիստ ապրել՝ ունենալ սոցիալական երաշխիքներ, քաղծառայության օրենսդրությամբ պաշտպանված լինել, իրենք այդ նույն 150 հազար դրամը կարող են աշխատել մասնավոր հատվածում, բայց շատ ավելի բարդ ու որակյալ աշխատանք կատարելով։ Սա է պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի պետական կառավարման համակարգը։

Մենք պետական համակարգը դարձնում ենք ավելի արդյունավետ՝ իրական ծառայություն մատուցող համակարգ՝ բարձր աշխատավարձերով եւ որակյալ մասնագետներով։ Այս նույն տրամաբանությամբ մենք ունենանք նաեւ որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատողներ նաև մասնավոր հատվածում»։

«Հիմա, եթե մեր կադրերը մասսայական փորձում են գնալ դեպի պետական կառավարման հատված, որովհետեւ կարող են ստանալ օրինակ՝ 150 հազար դրամ եւ հանգիստ ապրել՝ ունենալ սոցիալական երաշխիքներ, քաղծառայության օրենսդրությամբ պաշտպանված լինել, իրենք այդ նույն 150 հազար դրամը կարող են աշխատել մասնավոր հատվածում, բայց շատ ավելի բարդ ու որակյալ աշխատանք կատարելով։ Սա է պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի պետական կառավարման համակարգը։

Մենք պետական համակարգը դարձնում ենք ավելի արդյունավետ՝ իրական ծառայություն մատուցող համակարգ՝ բարձր աշխատավարձերով եւ որակյալ մասնագետներով։ Այս նույն տրամաբանությամբ մենք ունենանք նաեւ որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատողներ նաև մասնավոր հատվածում»։

Օպտիմալացմանը զուգահեռ. ոստիկանության համակարգում լուրջ դժգոհություն կա

«Իրատես» թերթը գրում է, որ կառավարությունում իր ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաև կադրային փոփոխություն:

«Օրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլև երկրում տիրող օպերատիվ իրավիճակը:

Մամուլում ու սոցցանցերում «թրենդի» վերածված այս թեման լուրջ «անհանգստության» պատճառ է դարձել: Որոշ տեղեկություններով՝ սոցհարցումներ են կազմակերպվել «հանուն» գործող ոստիկանապետի, ընդդեմ նոր թեկնածուների:

«Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլև (ըստ որոշ տեղեկությունների) «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) անունը իր ողջ ռեսուրսներով հանդերձ: Պնդում են, թե օլիգարխն ամեն ինչ անում է, որպեսզի «անհրաժեշտ տվյալներ» դրվեն վարչապետի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից: Այս առիթով ոստիկանությունում լուրջ դժգոհություն կա»,- գրում է թերթը: