ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
2019-01-25 10:39:40

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՏՀ գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով:

Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է նաև Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ նախագահի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ:

Ենթադրվում է, որ Հայաստանի ղեկավարը կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչներին և կպատասխանի նրանց հարցերին։

Մինչև 2019-ի ավարտը Հայաստանի ներկայացուցիչը՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կշարունակի ղեկավարել ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը:

Երեկոյան Հայաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հետո: