ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վահագնաձոր գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են
2019-01-25 11:12:07

ՀՀ Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում նախօրեին բռանկված հրդեհը հիմնականում մարվել է: Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Ռադիոլուր»-ին մանրամասնել է, որ դեռ վառված ծառի կոճղերը ծխում են, ու եթե վերջնական չմարվեն՝ քամին նորից կնորբոքի կրակը։ Ըստ Վարդանյանի՝ առավոտվանից ԱԻՆ-ի եւ Հայանտառի աշխատակիցները հետմարման աշխատանքներ են իրականացնում։

Լոռու մարզում նախօերին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է Վահագնաձոր գյուղին հարակից անտառը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից: Հրդեհն ընդգրկել է 5-ից 6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվել, որին մասնակցել են «Հայանտառ»-ի, ԱԻՆ Լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաեւ հատուկ կահավորմամբ հրշեջ գնացք: