ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վենեսուելական իրադարձություններին
2019-01-25 12:32:17

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերում արձագանքել է Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին

«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- գրված է արտաքին գերատեսչության ֆեյսբուքյան էջում:

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:

Խուան Գուայդոյին իրենց աջակցությունն են հայտնել Միացյալ Նահանգները, Կանադան, Ուկրաինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պերուն, Արգենտինան, Վրաստանը: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ ողջ Եվրոպան միասնաբար կաջակցի Վենեսուելայի ժողովրդավարական ուժերին:

Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը պաշտպանում են Ռուսաստանը, Թուրքիան, Մեքսիկան:

Մադուրոն Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է հունվարի սկզբին: