ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
2018-11-08 10:19:11

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Ղազախստանի մայրաքաղաք են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Հայտնի է, որ նոյեմբերի  8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:

ԱԺ-ում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-նշել է փոխնախարարը:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: