ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արևմտահայերէն լուրեր, Յունուար 25-ի եթերը
2019-01-25 14:26:33

Այսօրուան լուրերուն մէջ կը լսէք.

-Այսօր Մոսկուայի մէջ Հայաստանի և Ռուսիոյ վարչապետերու հանդիպումը:

-<<Ձեռքերդ հեռու Փայլանէն>>. Ստրազպուրկի մէջ Նայիրա Զոհրապեանը:

-Ռոթերտամի փառատօնին՝յատուկ ծրագիր Փարաճանովին:

0:00
0:00

Այսօր օրուան երկրորդ կէսին նախատեսուած է Փաշինեանի և Ռուսաստանի վարչապետ Տիմիթրի Մետվետևի հանդիպումը։Ռուսաստանի  նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացուցած էր, որ նախագահի օրակարգին Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպում չէ նախատեսուած: կ’ենթադրուի, որ Հայաստանի ղեկավարը կը հանդիպի լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն և կը պատասխանէ անոնց հարցերուն։ Մինչև 2019-ի աւարտը Հայաստանի ներկայացուցիչը՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը, կը շարունակէ ղեկավարել ԵԱՏՄ-ի գործադիր մարմինի՝ Եվրասիական տնտեսական յանձնաժողովի աշխատանքը: Երեկոյեան Հայաստանի վարչապետի ղեկավարած պատուիրակութիւնը կը վերադառնայ Երևան։

Նիկոլ Փաշինեան Տաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներուն մասնակցելէն հետո ժամանած էր Մոսկվա: