ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՏՄՊՊՀ-ն զգուշացրեց խոշոր սուպերմարկետներին
2019-01-25 18:04:37

Լուսանկարը՝ iravaban.am-ի

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՏՄՊՊՀ-ի հերթական ուսումնասիրությունները մանրածախ առեւտրի խոշոր ցանցերում: Արդյունքում հանձնաժողովն առանձնացրել է արդար մրցակցության խախտումների 3 խումբ:

Այս անգամ, սակայն, հանձնաժողովը բավարարվել է միայն զգուշացումներով: Տուգանքներ կլինեն, եթե աշխատանքներ չտարվեն ու շտկումներ չարվեն արձանագրված ուղղություններում:

0:00
0:00

Մանրածախ առեւտրի ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն այսօր հրապարակվեցին հանձնաժաղովի նիստում: Ուսումնասիրվել են Երեւանում գործունեություն իրականացնող թվով 7 գերիշխող դիրք ունեցող առեւտրային ցանցեր, որոնք իրենց մեջ ներառում են 4 եւ ավելի առեւտրային օբյեկտներ:

Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ ՏՄՊՊՀ-ի վարչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանն արձանագրեց, որ գերիշխող ցանցերի կողմից 4 խմբի խախտումներ են առանձնացրել՝ ուղղված մրցակիցների ազատ մրցակցելու հնարավորության սահմանափակմանը:

Բացի այդ, հանձնաժողովն արձանագրել է նաեւ գերիշխող ցանցերի կողմից մատակարարների նկատմամբ ցուցաբերված խտրական պայմաններ, որոշ խոշոր ցանցեր էլ իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետների նկատմամբ:

Հանձնաժողովի կողմից բացահայտված երեք խումբ խնդիրների էությունը պարզաբանելով՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը շեշտեց, որ դրանք մրցակցային անհավասար պայմաններ են առաջացնում:

Հանձնաժողովը նման մանրամասնություններով առաջին անգամ է ուսումնասիրել մանրածախ առեւտրի ոլորտը, ուստի՝ որոշել է այս անգամ բավարարվել զգուշացում տալով: Այս որոշումը կանխարգելիչ բնույթ է կրում՝ հստակեցնում է հանձնաժողովի նախագահը:         

Զգուշացում է տրվել շուրջ 150 տնտեսվարողի, որից 7-ը խոշոր առեւտրային ցանցեր են, մնացածը՝ տարբեր ոլորտներում գործող խոշոր մատակարար ընկերություններ: