ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հակակակոռուպցիոն նոր օրակարգ՝ հին խնդիրներով
2019-01-25 19:00:44

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանում մշակվում է հակակոռուպցիոն արդեն 4-րդ ռազմավարությունը՝ առաջիկա 4 տարիների համար: Փաստաթուղթը դեռ հանրային քննարկման փուլում է, նախագծի կարգավիճակում:

Կառավարությունը մշակել է ռազմավարության նախագիծը և սպասում է մասնագիտացված կառույցների, շահագրգիռ կողմերի դիտողություններին: Այսօր հակակոռուպցիոն օրակարգի իր առաջարկներն է ներկայացրել «Թրանսփարենի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

0:00
0:00

Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն դեպքում, երբ այդ գործառույթն իրականացնում է մեկ մարմին. մեջբերումը հահակոռուպցիոն ռազմավարության նախագծից է: Սա նշանակում է, որ կառավարությունը դիտարկում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, դրանցով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը գործող մարմիններից մեկում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու հարցը՝ ասում է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Այս մոտեցումը պաշտպանում է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը: Կետը կառույցի առաջարկների փաթեթում 4-րդն է:

 

«Մեր մոտեցումն այն է, որ պետք է ունենալ կանխարգելիչ մարմին և մեկ իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագրոծությունների քննությամբ և օպերատիվ-հետախուզական գործունեությամբ»:
 

Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, որ կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողովը օրենսդրորեն ստեղծված է, բայց իրականում դեռ չկա: «Համապատասխան օրենքի ընդունումից հետո նախատեսվում էր, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի 2017-ի ապրիլից հետո»:

 

Հանձնաժողովի չձևավորվելը օբյեկտիվ պատճառներով էր. ապրիլյան հեղափոխությունից հետո խորհրդարանն այլ՝ քաղաքական օրակարգ ուներ, և հանձնաժողովի ստեղծումը մնաց երկրորդ պլանում, հետո նոր խորհրդարան ձևավորվեց, իսկ նոր կառավարությունը հայտարարեց, որ հահակոռուպցիոն ունեվերսալ մարմին ունենալու կողմնակից է, այսինքն մի մարմին, որը համատեղելու է և կանխարգելման, և քննության գործառույթները, մինչդեռ օերնքով ստեղծվածը քննությամբ չէր զբաղվելու:Հիմա կառավարությունը գիտի՞, թե որ ճանապարհով է գնալու՝ հարցում եմ արդարադատության փոխնախարարին: Ըստ Սուրեն Քրմոյանի՝ երկու տարբերակներն էլ օրակարգում են, և մասնագիտական քննարկումները ցույց կտան, թե որ մոդելն ավելի արդյունավետ կլինի Հայաստանի համար:

 

Ընդհանուր առմամբ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացրած առաջարկների մեծ մասին կառավարությունը համաձայն է՝ ասում է փոխնախարարը: Կառավարությունը, մինչդեռ, փաստաթուղթը հրապարակելուց հետո մեղադրանք էր ստացել, որ դրանում արտացոլված չէ քաղաքական նոր օրակարգը և մոտեցումներում շրջադարձային փոփոխություններ չկան: Սուրեն Քրմոյանը այսօրվա քննարկմանը նույն մեղադրանքն ուղղեց քաղհասարակությանը՝ իսկ քաղհասրակությունն ինչ նոր առաջարկ է անում:

Սոնա Այվազյանը բացատրեց, թե ինչն է նոր առաջարկներում. « Առաջարկների մեծ մասը, ճիշտ եք, նույնն է, բայց նոր են, այլ են ակնկալիքները նոր իշխանություններից»:

Մշակվող փաստաթուղթը հակակոռուպցիոն արդեն արդեն 4-րդ ռազմավարության նախագիծն է՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով: Գործադիրն, ի դեպ, ընդունում է, որ նախորդներն այդքան էլ արդյունավետ չեն եղել:

Ծրագրում գրված է, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանը հիմնականում քննադատվել է ձևական կամ իմիտացիոն պայքարի համար:

Հիմնական տարբերություններից մեկն այն է, որ փաստաթղթում կոռուպցիայի ընկալման բալային ցուցանիշ է ամրագրվել ու դրվել է նպատակ ՝ ռազմավարության իրականացման արդյունքում 15 նիշով բարելավել Հայաստանի ցուցանիշը: Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարին մեկ հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվով 2017-ին Հայաստանը 176 երկրների մեջ կիսել է 113-115-րդ հորիզոնականները: