ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ եւ Արցախի իշխանությունները փոխգործակցության դաշտում են աշխատում. Բաբայան
2019-01-26 13:00:36

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում իր աշխատանքն է ավարտել ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը: Ժողովի ընդունած  հայտարարությունը Արցախի վերաբերյալ էր: Այդպիսով արդարացան այն կանխատեսումները, թե Արցախում առաջին անգամ ընդհանուր ժողով գումարելով՝ դաշնակցությունը մտադիր է ուշադրություն սեւեռել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Բնականաբար, ժողովը քննարկել է նաեւ այլ հարցեր,  ինչպես ներկուսակցական կյանքի, այնպես էլ  քաղաքական գործունեության ու արտաքին ճակատի վրա ունեցած  դիրքորոշումների վերաբերյալԸնդհանուր ժողովն ընտրեց նաեւ գործադիր մարմին` բյուրո, որի ներկայացուցիչ ընտրվեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը

0:00
0:00

Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի եւ Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է` արձանագրել են աշխարհի երեք տասնյակ երկրներից Ստեփանակերտում հավաքված դաշնակցականները:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ երկու հայկական հանրապետությունների հարաբերությունների փաստաթղթային արձանագրումը ժամանակի հարց է:

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովը իր հայտարարությամբ  անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և պատրաստակամություն հայտնում շարունակել այդ հանձնառությունը:

Հանձնառության մասին ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը խոսեց նաեւ լրատվամիջոցների հետ ունեցած զրույցում:

Ինչպես  Ընդհանուր ժողովի  առաջին նիստում, այդպես էլ հայտարարության մեջ դաշնակցությունը  բանակցային գործընթացի վերաբերյալ իր մտահոգությունն է փոխանցել՝ արձանագրելով, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշում է, որ այդ հարցը Բուդապեշտի ԵԱՀԿ հիմնադիր վեհաժողովի որոշմամբ է  կարգավորված` արձանագրված է հակամարտության երեք կողմերի առկայությունը: 

Արցախի նախագահի խոսնակն ասում է, որ առանց Արցախի  մասնակցության Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  հանդիպումներն անհրաժեշտ են տարածաշրջանում կայունություն  պահպանելու համար:

Դաշնակցականների հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ:

Ընդհանուր ժողովի բացմանը Արցախյան օրակարգում  եղած մտահոգություններից է խոսել Բյուոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` նաեւ կարծիք հայտնելով, թե  Արցախի  Արցախն իբրև ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու ընթացք, ինչպես նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը ապակայունացնելու ճիգ կա, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։

Դավիթ Բաբայանը շեշտում է՝ երկու հայկական հանրապետությունների իշխանությունները փոխգործակցության դաշտում են աշխատում:

Արցախի ապագայից է կախված հայոց պետականության ապագան. որևէ քաղաքական ուժ  եւ որեւէ մեկը չի կարող Արցախին հետին պլան մղել. այլապես դա կնշանակի երկպառակտություն եւ մենք հզոր հայոց պետականություն ունենալ չենք կարող: