ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-26 10:15:26
  • «Ժամանակ». Գերմանիան պատրաստ է՝ սպասում են Փաշինյանին
  • «Հայկական ժամանակ». Սփյուռքը հետ բերեցինք
  • «Ժողովուրդ». Լիցենզավորման գործընթացը՝ օրենսդրությանը ոչ համապատասխան
  • «168. ժամ».«Գազը մեզ համար դարձել է քաղաքական հարց, մենք այդտեղ տանուլ ենք տվել ամեն ինչ…»

Գերմանիան պատրաստ է՝ սպասում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 1-ին Գերմանիա կատարելիք այցը, որի մասին արդեն հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը, ըստ «Ժամանակ» թերթի, փաստացի առաջին եվրոպական այցն է վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, և գործնականում առաջին այցն ընդհանրապես: Վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան՝ Բոլնիսիում հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետի հետ, ոչ պաշտոնական, հետո եղել Շվեյցարիայում՝ Դավոսում, այնտեղից նա մեկնեց Ռուսաստան՝ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առիթով, սակայն այդ բոլոր այցերը ըստ էության եղել են այսպես ասած՝ ոչ միջպետական բնույթի, կամ ոչ ֆորմալ:

Թերթն այդ իմաստով նաև խիստ հետաքրքիր է համարում այն, որ դեռևս խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից առաջիններից մեկն Անգելա Մերկելից էր, որում նա հույս էր հայտնում մոտ ապագայում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Սակայն այստեղ «Ժամանակ»-ը տեղին է համարում գնալ նաև շատ ավելի հեռու՝ 2016 թվական, երբ Ապրիլյան քառօրյա պատերազմի հրադադարից անմիջապես հետո Հայաստանի նախագահը այցելեց ոչ թե Մոսկվա՝ ռազմավարական դաշնակից համարվող մայրաքաղաք, այլ Բեռլին:

«Դրանից հետո էլ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Մերկելին 2018-ին սպասվող ռեգիոնալ այցի շրջանակում լինել նաև Հայաստանում, կամ Հայաստանում լինելու հրավերի առիթով այցը ստացավ ռեգիոնալ բնույթ: Բայց Մերկելի այցն արդեն բաժին հասավ Հայաստանի լրիվ նոր ժամանակաշրջանի, որը, սակայն, ոչ միայն չնվազեցրեց նրա տպավորությունները, այլ, թերևս, առավել բազմապատկեց դրանք, որի վկայությունն էլ հենց խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո Մերկելի ջերմ շնորհավորանքն էր՝ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ որևէ անդամ երկրի ղեկավարի և, այդ թվում՝ դաշնակից համարվող պետության ղեկավարի շնորհավորանքի բացակայության պայմաններում»,- գրում է թերթը:

Իրադարձությունների այդ շղթան «Ժամանակ»-ին հիմք է տալիս եզրակացնելու, որ հայ-գերմանական հարաբերությունը գտնվում է որոշակի կարևոր վերափոխման, կամ գուցե նաև որակական աճի շրջափուլում, և թավշյա հեղափոխությամբ արձանագրված փոփոխությունները, թերթի ենթադրությամբ, միայն նպաստել են դրան:

«Գազը մեզ համար դարձել է քաղաքական հարց, մենք այդտեղ տանուլ ենք տվել ամեն ինչ…»

«168 ժամ»-ի զրուցակից «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ, կառավարման փորձագետ Արամ Գրիգորյանի համոզմամբ՝ գազի խնդիրն իրականում քաղաքական է դարձել, քանի որ Հայաստանը չունի սեփական ռեսուրս և պետք է ներմուծի այն։ Նա խոսքով՝ խնդիրը քաղաքական է դարձնում նաև ոլորտի մենաշնորհային լինելը։

«Հիմնական խեղդող խնդիրը հենց այդ մենաշնորհն է։ Սա ես տնտեսական մենաշնորհ չեմ համարում, սա քաղաքական մենաշնորհ է, որովհետև ունենալ պայմանագիր, որով երկիրը սահմանափակում է իր բոլոր իրավունքները և այդ իրավունքները տրամադրում է մեկ այլ երկրի, սա քաղաքական մենաշնորհ է։ Եվ մտածել հնարավորություն՝ այս մենաշնորհը վերացնելու, Հայաստանի Հանրապետության այսօրվա իրավիճակում բավական դժվարություններ կան»,- ասել է Ա.Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը 2013 թ. հայ-ռուսական գազային պայմանագրի մասին է, որը սահմանում է, որ ՀՀ-ն գազի ներկրում կարող է իրականացնել միայն ու միայն Ռուսաստանից, և որը գործելու է մինչև 2043 թ. դեկտեմբեր։

«Հիմնական խեղդող խնդիրը հենց այդ մենաշնորհն է։ Սա ես տնտեսական մենաշնորհ չեմ համարում, սա քաղաքական մենաշնորհ է, որովհետև ունենալ պայմանագիր, որով երկիրը սահմանափակում է իր բոլոր իրավունքները և այդ իրավունքները տրամադրում է մեկ այլ երկրի, սա քաղաքական մենաշնորհ է։ Եվ մտածել հնարավորություն՝ այս մենաշնորհը վերացնելու, Հայաստանի Հանրապետության այսօրվա իրավիճակում բավական դժվարություններ կան»,- ասել է Ա.Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը 2013 թ. հայ-ռուսական գազային պայմանագրի մասին է, որը սահմանում է, որ ՀՀ-ն գազի ներկրում կարող է իրականացնել միայն ու միայն Ռուսաստանից, և որը գործելու է մինչև 2043 թ. դեկտեմբեր։

Ըստ նրա՝ նախքան այդ պայմանագիրն էլ արդեն ՀՀ-ում մենաշնորհ կար, քանի որ, չգիտես ինչու, պետությունն իր գազի ամբողջ համակարգը տվել էր այլ երկրի կազմակերպության, և այսօր գազի մասով որևէ համակարգ ՀՀ քաղաքացիների սեփականությունը չէ, և Հայաստանը զրկված է այլ պետությունից գազ ներկրելու հնարավորությունից։ Ա.Գրիգորյանի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նոր լավ երկիր կառուցելու մասին, ինչը պետք է արվի հեղափոխական ճանապարհով, պետք է հայ-ռուսական գազային պայմանագիրը վերանայելու հարց դրվի։ Լուծումներից մեկը, ըստ նրա, կարող է լինել համակարգը ետ գնելը։ Նա նշել է, որ հարցն ուսումնասիրման կարիք ունի։

«Սա այն գործիքն է, որը մեզ փրկելու է անընդհատ գազի քաղաքական այս վիճակից։ Մենք պետություն ենք կառուցում և պետք է կարողանանք այնպիսի գործիքները ստեղծել, որ կարողանանք պետության ճկունությունն ապահովել»,- ասել է Ա.Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունն իր ծրագրում կանդրադառնա այս ռազմավարական խնդիրներին։

Սփյուռքը հետ բերեցինք

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ:

Թերթը հետաքրքվել է, թե ինչպե՞ս են աշխատելու սփյուռքի հետ, արդյոք չի ծանրաբեռվում հանձնաժողովի աշխատանքը, երբ ավելանում է սփյուռքի մասը:

Նա պատասխանել է, որ մտադիր են օրենսդրական դաշտը լայնորեն օգտագործել հայրանադարձությանը վերաբերող խնդիրները կանոնակարգելու համար: «Չունենք սահմանում հայրենադարձի մասին, ու՞մ նկատի ունենք հայրենադարձ ասելով: Այս իմաստով մենք տեսնում ենք պառլամենտական հարթակն օգտագործելու հեռանկար եւ օրենսդիր գործունեությամբ, ես վստահ եմ, որ կկարողանանք համապատասխան կարգավորումներ իրականացնել: Մենք միշտ ահազանգ էինք ստանում, որ հայրենադարձների հետ կապված սահմանին խնդիրներ կան, մաքսազերծման հետ կապված: Շատ հաճախ առկա օրենսդրական բացերը թույլ չեն տալիս, որ մենք աջակցենք այդ մարդկանց»,-ասել է պատգամավորը:

Սփյուռքի գործառույթները նախորդ գումարման ԱԺ-ում իրականացնում էր արտաքին գործերի մշտական հանձնաժողովը: Արտաքին քաղաքականության ոլորտ էր տարվել այս նույն հանձնաժողովի գործառույթներից: Իրենք պարզապես վերադարձնում են եւ ավելացնում են սփյուռքի կոմպոնենտը: Այո, ավելանում է ծանրաբեռնավածությունը, բայց եթե անհրաժեշտ լինի, պետք է կրկնապատկեն ջանքերը:

Թերթը հարցրել է նաև, թե իշխանափոխությունից հետո քանի՞ ընտանիք է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության:

Պատգամավորի ունեցած վերջին տվյալներով՝ 500-ից ավելի ընտանիք: Դրանք այն ընտանիքներն են, ովքեր հայտնել են սփյուռքի նախարարությանը: Շատ հայրենադարձ ընտանիքներ են եղել, որոնք կապ չեն հաստատել նախարարության հետ:

Լիցենզավորման գործընթացը՝ օրենսդրությանը ոչ համապատասխան

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության` դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել:

Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ սովորական քաղաքացիներ: Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն: Ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում, ըստ թերթի, աշխատող մասնագետներին է վերաբերում. փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ: