ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախում նշում են Հայրենյաց պաշտպանի օրը
2019-01-28 09:41:15

Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Մենք մեծ ոգեւորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ եւս արժեւորելով ու կարեւորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը հայրենիքի եւ հարազատ ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում:

Փառաբանում ու մեծարում ենք մեր ողջ ժողովրդին, որ իրավամբ հանդիսանում է հայրենյաց պաշտպան, իր հող ու ջրի, իր երկրի ու օջախի պաշտպանը, այն հողի, որտեղ հանգչում են մեր նախնիների մարմինները, որը սրբացել է հարազատ երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների, քույրերի ու եղբայրների արյամբ:

Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով, քաջությամբ ու խիզախությամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին եւ պատվով են կատարում հայրենյաց պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը»,-ասված է ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այսուհետ Արցախում հունվարի 28-ը տոն է: Հայոց բանակի օրն արցախյան տոնացույցում ամրագրված չէր, փոխարենը Արցախում նշում էին խորհրդային տարիներից ժառանգություն մնացած փետրվարի 23-ը: Այդ օրը հանվել է տոնացույցից, ամրագրվել է հունվարի 28-ը: