Լրացված 16.40
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրանք ծաղիկներ են դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկի շիրիմներին: