Հիշելով Վերա Հակոբյանին
2018-07-28 18:01:12
«Երևանն է խոսում», տարիներ շարունակ Հանրային ռադիոյի եթերից հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանը հենց այս արտահայտությամբ է ողջունել իր ունկնդրին:
Հանրային ռադիոյի հաղորդավար Վարուժան Օլքինյանն 1971 թվականին առաջին անգամ եկավ ռադիո, հենց այդ ժամանակվանից էլ մի ամբողջ աշխատանքային կյանք է անցել Վերա Հակոբյանի հետ:
Վերան մեղմ էր, պատրաստակամ ու համեստ Վարուժան Օլքինյանն այսպես է բնութագրում Վերա Հակոբյանին:
Սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակող մշակութային գործիչ, գրի ու գրականության մունետիկ: Արևելահայ ու արևմտահայ գրականությունն աշխարհասփյուռ հայությանը, հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը ներկայացնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում:
Քաղցրահունչ ձայնով հուզում էր մարդկանց ներաշխարհըայսպես է Հանրային ռադիոյի մշակութային խմբագրության տնօրեն Օֆելյա Ասատրյանը հիշում հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանին:
Մեկ տարի Վերա Հոկբյանը հեռացել է կյանքից, բայց մինչև կյանքի վերջն էլ պոեզիան շուրթերին էր: Տարիների ընթացքում կատարած աշխատանքի պտուղը՝ իրեն հիշողներն են:
Ամենաընթերցվածը
2019-02-12 18:45:21
Ինչպես կքվեարկեն ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կառավարության ծրագրին
2019-02-12 18:29:47
Տեղեկատվության ազատության եւ անձնական կյանքի պաշտպանության «բախումը»
2019-02-13 11:05:18
Որքանո՞վ է հիմնավոր թունաքիմիկատների թանկացումը
2019-02-13 10:41:52
ԱԺ-ը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը (ուղիղ)
2019-02-13 11:38:18
Մոսկվան կողմ է Վենեսուելայում համազգային երկխոսություն ստեղծելուն
ԾՐԱԳՐԵՐ