ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում. Զոհրաբ Մնացականյան
2019-01-28 11:44:05

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ խոսել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին: Նա վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ քայլերին՝ նշել է. «20 տարի եղել է ձևավորված մեկ ձևաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել բոլորիս հայտնի շրջանակում: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց ԼՂ-ի, սա պրակտիկ խնդիր է ու բանակցությունների արդյունավետության համար է»: