ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք զիջել ենք ու էլ չենք զիջելու. Վիտալի Բալասանյան
2019-01-28 12:35:24

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում «տարածքներ՝ որևէ կարգավիճակի դիմաց» տարբերակն ընդունելի չի կարող լինել: Զիջումներ եղել են 90-ականներին, 2016-ի ապրիլին ևս զիջումներ եղել են, երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակման, բայց չշարունակեց: «Ինչ էր դա, եթե ոչ տարածքների զիջում»,-նշել է նա:

Վիտալի Բալասանյանն ասել է, որ Արցախում բանակցությունների ֆոնին որեւէ լարվածություն չկա․ «Հերթական բանակցություններ են, որոնք պետք են եւ պարտադիր, կարող է մի օր դրական, մի օր բացասական տրամադրություններ լինեն, մտահոգվելու բան չկա»։

0:00
0:00