ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաղրամյան 26-ը՝ նախագահի աշխատակազմին
2018-11-08 12:14:54

Հասմիկ Դիլանյան

Ռադիոլուր

ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը: Այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի՝ կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստա
վայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ի կառավարության նիստում հայտարարել էր, թե հրաժարվելու է Բաղրամյան 26-ի նստավայրից՝ տեղափոխվելով Հանրապետության հրապարակ, Կառավարության գլխավոր մասնաշենք:

2018-ի հունվարին կառավարությունը որոշում ընդունեց, որ Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։



Հայաստանում 2015-ի սահմանադրաական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը պատրաստվում էր պահպանել իշխանությունը իր նախագահության երկրորդ ժամկետից հետո, որը լրանում էր 2018-ի ապրիլին։