ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանցու մասին տեղեկատվությունը Կարագանդայից հերքում են
2019-01-28 14:35:11

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Կարագանդայի հայկական համայնքի մշակութային կենտրոնի ղեկավար Արթուր Նավասարդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցի Նուրուլուն խոստովանել է, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանության ժամանակ ինքն է մարդ սպանել. «Նման բան չկա: Պաշտոնապես նման հայտարարություն չի արվել»:

Վիճաբանության եւ սպանության մեջ կասկածվողներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։ Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը Նուրլան Աբիլդինի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ ցավակցելով սպանվածի ընտանիքի անդամներին՝ վստահեցնելով, որ ինքը չի սպանել տղային և, որ իր անվտանգությունն ապահովելու դեպքում պատրաստ է հանձնվել իրավապահներին: Հունվարի 9-ին հայ երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էր Ռուսաստանի Օմսկ քաղաքում: Արդյո՞ք Նարեկն արդեն արտահանձնվել է Ղազախստանի իրավապահներին հարցին Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչն արձագանքեց. «Այդ մասին ևս տեղեկատվություն չկա, որովհետև դա կարող է խանգարել գործի քննությանը»:

Կարագանդայում տեղի ունեցած դեպքից հետո քաղաքում հակահայկական ցույցեր անցկացվեցին: Կար որոշակի լարվածություն հայ համայնքի ներսում: Շատերը զգուշանում էին անգամ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկել, փակ էին հայկական խանութները, օբյեկտները: Արթուր Նավասարդյանն ասում է, որ լարվածությունն այս պահին զգալիորեն թուլացել է և վիճակը կայուն է.

Տեղի ունեցած մեջադեպը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի ոստիկանության պետը և Ղազախստանի ՆԳՆ ղեկավարը: Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչը մեկ անգամ ևս վստահեցնում է՝ վիճակը կայուն է, սպասում են քննության արդյունքին, իսկ մինչ այդ պարզապես խնդրում է՝ զերծ մնալ ապատեղեկատվությունից և կեղծ լուրերից:

0:00
0:00

Տես նաև՝