ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է երկրում զարգացումներից
2019-01-28 15:01:43

The Wall Street Journal պարբերականի և NBC հեռուստաալիքի համատեղ անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն ամերիկացիների 63%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում: Ընդ որում՝ մեկ ամիս առաջ նմանատիպ հարցման ժամանակ տիրող իրավիճակից դժգոհ է եղել հարցվածների 56%-ը:

Հետազոտությունը կատարվել է «shutdawn»-ի ժամանակ, երբ բյուջետային ճգնաժամի հետևանքով մասնակիորեն դադարեցվել էր դաշնային կառավարության աշխատանքը:

Հարցումները ցույց են տվել նաև, որ Թրամփի անձնական վարկանիշը դեկտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ. նախագահին աջակցում է ամերիկացիների 43%-ը: Միևնույն ժամանակ, հարցվածների 50%-ը կարծում է, որ նախագահը մեծ պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության մասնակի կասեցման համար, իսկ հարցվածների 37%-ը դրանում մեղադրում է ԱՄՆ կոնգրեսին և դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: