ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խաղաղությանն այլընտրանք չկա
2019-01-28 15:00:55

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Խաղաղությանն այլընտրանք չկա՝ վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ կարևորում է խաղաղության պայմանագրի կնքումը, որը կճանաչի նաև միջազգային հանրությունը: Եռաբլուրում  նրանք այսօր խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:

0:00
0:00

Կարգավիճակն ու անվտանգությունը հայկական կողմի երկու առաջնային նպատակներն են, որոնք դրված են ադրբեջանական կողմից հետ երկխոսության հիմքում։  ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ որոշ մեխանիզմներ են գործի դրվել   հարաբերական հանդարտ միջավայրի ձևավորելու համար:

Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում. Զոհրաբ Մնացականյան

Շփման գծում հիմա հարաբերական հանգիստ է, ինչը նպաստում է երկխոսության կայացմանը՝ ասում է:

Կա՞ արդյոք փոխըմբռնում կարգավիճակի ու անվտանգության հարցում. նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, նշեց, որ մենք հստակ ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումը: Վստահեցնում է՝  չկան գաղտնի փաստաթղթեր, հանրությունը տեղեկացվում է բանակցային գործընթացում տեղի ունեցող քննարկումների մասին:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նաև Արցախին բանակցություններում ներգրավելու հարցը, ինչը հնարավոր կլինի իրականացնել հետևողական աշխատանքի շնորհիվ.

«Դա այսրոպեական հարց չէ, հետևողական աշխատանք է հարկավոր»:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանպատրաստից  հանդիպումները ոչ թե ՄԽ-ի ձևաչափից շեղում է, այլ նպաստավոր հանգամանք ավելի լավ իրար զգալու և հասկանալու համար:

Մենք զիջել ենք ու էլ չենք զիջելու. Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս համակարծիք է Արցախին բանակցություններում ներգրավելու կարևորության հարցում ու վստահ, որ դա միանգամայն հնարավոր է: Անհրաժեշտ է համարում տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումը, որը կճանաչի նաև միջազգային հանրությունը.

«Մենք խաղաղ ժողովուրդ ենք, կռվարար չենք, մենք պարտադրված ենք մտել պատերազմի մեջ»:

Իսկ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հարցում խիստ է՝ «հայկական կողմը պատրաստ չէ տարածքային զիջումների՝  որեւէ կարգավիճակի դիմաց»,- ասում է ու հիշեցնում, որ ժամանակին զիջումներ շատ են արվել, վերջինը՝ 2016 թվականի ապրիլին էր, ինչ էր դա, եթե ոչ տարածքների զիջում՝ հարցնում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: