ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջին անգամ Հունվարի 28-ը տոնում են նաեւ Ստեփանակերտում
2019-01-28 16:40:00

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր առաջին անգամ  հունվարի 28-ը տոնական է նաեւ Արցախում: Պետական տոնացույցում կատարված փոփոխությամբ՝ այս տարվանից հունվարի 28-ին նշվում է հայրենյաց պաշտպանի տոնը:

Մինչ այդ՝ հայոց բանակի օրը օրացույցում սովորական աշխատանքային օր էր, չնայած ժողովուրդը նշվում էր նաեւ այն պարզ պատճառով, որ հայոց բանակի զինվոր ու սպա կա յուրաքանչյուր ընտանիքում:

0:00
0:00

1992 թվականի այս օրերին, երբ Երեւանում  բանակի կազմավորման մասին որոշումն էր ընդունվում, Արցախում թեժ մարտեր էին: Ինքնապաշտպանական ջոկատները  խորհրդային բանակի հեռանալուց հետո ամենուրեք մարտեր էին մղում խաղաղ բնակավայրերը պաշտպանելու համար:

 Հունվարյան ռազմական գործողություններից ամեն տարի նշվում է Ստեփանակերտի բարձրադիր արվարձանի` Կրկժանի ազատագրման օրը։ Այս տարի էլ  պաշտպաններն ու ազատագրողները հունվարի 20-ին հավաքվել էին գյուղի  հռչակավոր աղբյուրի մոտ, որտեղից 1992 տարի առաջ խաղաղ բնակչությունը նույնիսկ ջուր խմել չէր կարող:

Վերհիշում են  ազատագրման գործողության մասնակիցներից Սարգիս Գալստյանն ու Ալբերտ Պողոսյանը:

Արծվիկ Սարգսյանը հիմա Շուշիի քաղաքապետն է: Ծննդով Քարինտակից է:1992 թվականի ինքնապաշտպանության եւ հունվարի 26-ի մարտի մասնակից:

Շուշեցի պատմաբան Մհեր Հարությունյանը, որ մի շարք աշխատություններ ունի պաշտպանության բանակի ձեւավորման  մասին, այդ դժնդակ օրերին  ՀՀ ում կանոնավոր բանակի ձեւավորման մասին  որոշումն  այսպես է  գնահատում:

Արցախում նման որոշման կայացումը չուշացավ. Գերագույն խորհուրդի նախագահությունը 1992-ի փետրվարի 24-ին այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին պետական համապատասխան կարգավիճակ շնորհելու մասին որոշում ընդունեց. Մհեր Հարությունյանը, այդ որոշումն առաջինը հանրայնացնող է:

Մինչ այսօր  Արցախյան տոնացույցում ամրագրված չէր ոչ փետրվարի 24-ը, ոչ էլ հունվարի 28-ը: Որպես հայրենյաց պաշտպանի օր ընդունվում էր խորհրդային տարիներից մնացած փետրվարի 23-ը, հունվարի 28-ը, ոչ թե պետական, այլ ընտանեկան տոնի էր նման. յուրաքանչյուր  ոք Արցախում ընկեր, բարեկամ ու հարազատ ունի պաշտպանության բանակում: Այս տարվանից պատգամավորներ Ռոմելա Դադայանի եւ Ռիտա Մնացականյանի նախաձեռնությամբ օրն ամրագրվեց արցախյան տոնացույցում, որպես հայրենյաց պաշտպանի օր:

Բանակին ու հայրենյաց պաշտպաններին Արցախում շնորհավորելու են նաեւ մայիսի 9-ին. այդ օր Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա հետ նաեւ նշվում է պաշտպանության բանակի օր. Պատմաբան  Մհեր Հարությունյանը  բանակի օրը տարվա մեջ մի քանի անգամ նշելը հակասական չի համարում:

Այսօր Արցախում օրը ոչ աշխատանքային է, ուղեկցվում է շնորհավորանքներով, ընդ որում դրանք միայն զինվորականներին  չեն ուղղված. հայրենյաց պաշտպան Արցախում իրենց բոլորն են զգում .պարզապես, նրանց, ովքեր խաղաղ աշխատանքով են զբաղված `մաղթում են, որ ճակատում նրանց կարիքը չզգացվի