ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բանակը՝ հասարակության հայելին. պարգեւատրումներ՝ նախագահականում
2019-01-28 18:02:46

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մեր բանակը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ. մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ինքներս ստեղծել. այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ բոլորին շնորհավորելով բանակի օրվա առթիվ:

Նախագահի նստավայրում բանակի օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:

0:00
0:00

Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է՝ նկատում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կա ծրագիր այդ ուշադրությունը գործնականում առավել առարկայական դարձնելու:

Առաջին օրինակը հենց նախագահի աշխատակազմն է ցույց տվել՝ աշխատանքի ընդունելով ապրիլյան պատերազմից հաշմանդամություն ստացած հերոսներից Գոռ Դարմանյանին: Նա, ի դեպ, այսօրվա պարգեւատրվածների թվում էր:

 

Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւատրումներ՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար: Ցավոք հայրենիքի պաշտպանությունը նաեւ ամենածանր գինն է ունենում. նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նաեւ հետմահու պետական  բարծր պարգեւներ հանձնեց:

Բանակի օրվա առթիվ պարգեւատրվածների թվում էին նաեւ գործող սպաներ, շարքային զինծառայողներ, պայմանագրային զինծառայողներ եւ նաեւ ազատամարտիկներ, ովքեր կրկին հայրենիքը պաշտպանելու համար զենք վերցրեցին 2016-ի ապրիլին: Անուշավան Պողոսյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղից է: Նախագահի նստավայր էր եկել կնոջ հետ: Հիշում է, թե ինչպես մեկնեց 2016-ի ապրիլին:    

Մայոր Վահագն Իվանյանը արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի: Երկար ժամանակ ծառայել է մարտական հերթապահության ստորաբաժանումում: Ծառայությունից հիշվող շատ դեպքեր կան, բայց՝ զինվորական լինելը ստիպում է քչախոս լինել՝ ասաց:

Բանակն իսկապես հասարակության հայելին է եւ եթե հասարակության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երեւույթների վերացման համար, ապա, իհարկե, այն իր արտացոլումը պետք է գտնի նախեւառաջ բանակում՝ իր խոսքում նշեց նախագահ Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով հայոց բանակի իր տեսլականը:


Զինված ուժերի նկատմամբ մեծ ուշադրությունը եւ կատարված լայնածավալ բարեփոխումները մոտակա ժամանակներում առավել տեսանելի կլինեն՝ վստահեցնում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով բանակում զոհերի թվի աճի հետ կապված մտահոգությանը՝ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ զինվորների անվտանգությանը միտված բոլոր գործողությունները առանցքային նշանակություն ունեն:

Պաշտպանության նախարարը հավելեց, որ ինքը կողմնակից չէ սահմանափակումներով զինծառայողներին բանակ զորակոչելուն: Արվելու է ամեն ինչ, որ այդպիսի դեպքերը նվազեն: Պետք է անենք առավելը՝ եզրափակեց Դավիթ Տոնոյանը: