ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատանի երկրապահները պատրաստված են  մեկնում բանակ
2019-01-28 18:13:08

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Բանակի 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված ԵԿՄ «Պատանի հրաձիգ» էլեկրոնային բաց առաջնությունում  առաջին տեղ է զբաղեցրել Արմավիրի պատանի երկրապահ ակումբի սանը: Պատանի երկրապահներն այսօր խոնարհվել են զոհված ազատամարտիկների հուշարձնին:

0:00
0:00

Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5  դպրոցի «Պատանի երկրապահ» ակումբի սաների քայլերն ուղղվում են Արմավիրի կաայարանամերձ հրապարակ, պատիվ առնելու և խոնարհվելու Հայաստանի անկախության համար կյանքը զոհած ազատամարտիկների հուշարձանին: Ակումբի պատանիները ուսման ընթացքում տիրապետում են ռազմական արվեստին, ձեռք բերում հմտություններ, որը հետագայում թեթևացնում է ծառայության 2 տարի: Անահիտ Դալլաքյանը  կանգնած է հայկական բանակի ստեղծման ակունքներում:

«1991թ-ին Սովետական բանակից զորացրվելուց հետո ծառայության անցա հայկական բանակում, ծառայել եմ Հակաօդային պաշտպանության զորքերում, իրականացրել եմ մարտական հերթապահություն»:


Անահիտ Դալլաքյանը մասնագիտությամբ ռազմական հոգեբան է, Հակաօդային պաշտպանության զորքերում ծառայության ընթացքում  անկախության համար ոտքի կանգնած երիտասարդների մեջ նա տեսել է խիզախություն, տոկունություն, բայց նաև զենքին տիրապետելու փորձի պակաս: Ասում է՝ այդ տարիներին շատերը զոհվեցին հենց անփորձությունից:


Ռազմագիտություն առարկան դպրոցներում վերականգնվելուց հետո  նա նշանակվել է զինղել և արդեն  20 տարի աշխատում է Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան  թիվ 5 դպրոցում՝ մինչև օրս հավատարիմ մնալով իր երդմանն ու կոչմանը: Արմավիրի «Պատանի երկրապահ» ակումբի ղեկավարն է:

«Իմ երեխաները 17-18 վրկ-ում զենք են քանդում հավաքում, նրանք կարողանում են լավ կրակել, հրաձգությունից ունենք լավ արդյունքներ, մրցումների ենք մասնակցում: Բանակում ծառայությունը հեշտությամբ է անցնում»:


Բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ  երեկ ԵԿՄ «Պատանի դիպուկահար» էլոկտրոնային հրաձգության բաց առաջնությում  Արմավիրի ջոկատի սան Ալեն Մխիթարյանը զբաղեցրել է մրցանակային 1-ին տեղը: Զինվորական համազգեստ կրող պատանիները ուսումնառության ընթացքում մասամբ իրենց զինվոր են զգում և զինվորին հատու պատրաստակամությամբ հաճախում դաընթացներին:

Բանակի օրվա կապակցությամբ Արցախյան ազատամարտում զոհված և անհետ կորած ազատամարտիկների հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են  խոնարհել Արմավիրի մարզպետը, քաղաքապետը, քաղաքացիներն ու պատանի երկրապահները: