ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-29 10:13:41
  • «Իրատես». «Խաղաղության պլատֆորմի» մասին ադրբեջանական մամուլում երկխոսություն
  • ու քննարկումներ չկան»
  • «168. ժամ». «Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի սովորույթի մասին
  • «Իրավունք». Գեւորգ Կոստանյանը պաշտոն կստանա
  • «Ժողովուրդ». Մարդն արժեք չի ներկայացնում

«Խաղաղության պլատֆորմի» մասին ադրբեջանական մամուլում երկխոսություն ու քննարկումներ չկան»

Այս օրերին շատ է շոշափվում «Խաղաղության պլատֆորմի» գաղափարը: Ի՞նչ տրամադրություններ կան այս առնչությամբ Ադրբեջանում, այնտեղ այս թեման շոշափվու՞մ է՝ «Իրատես»-ը հետաքրքվել է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից:

«Ադրբեջանական մամուլում «Խաղաղության պլատֆորմի» ու ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին քննարկումներ չկան, երկխոսություններ չեն ծավալվում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մամուլն այնտեղ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Հետևաբար, իշխանություններից թույլտվություն չունենալով, այդ թեման լայն քննարկումների դաշտ չի տեղափոխվել: Սա իհարկե տարօրինակ է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվում էր երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, և այդ ազդակները չեն հասել ադրբեջանական հասարակությանը»,-ասել է թերթի զրուցակիցը:

Եթե խոսվի հասարակության ընկալումների մասին, ապա, նրա գնահատմամբ, ադրբեջանցիների մոտ սպասողական ու անհասկանալի իրավիճակ է: Նրանք նույնպես չեն հասկանում՝ ինչ ասել է երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստել: Ադրբեջանական հասարակությունը խաղաղությունը պատկերացնում է միայն մեկ դեպքում, այն է՝ Արցախի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում:

Նա շեշտել է, որ այս վերլուծությանը հանգել են համացանցում եղած լուրերի ու տեղեկույթի ուսումնասիրության արդյունքում: Գուցե, երբ ավելի բաց շփում լինի ադրբեջանական հասարակության հետ, պատկերը որոշակիորեն փոխվի:

«Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի սովորույթի մասին

«168. ժամ»-ը նկատել է, որ իշխանություն ձևավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չունի սովորույթ կամ գործելակերպ, որ Հայաստանի նախորդ իշխանությունների՝Հանրապետական կուսակցության պես պարբերաբար, գրեթե յուրաքանչյուր շաբաթ հրավիրի գործադիր մարմնի նիստ, որից հետո կուսակցության խոսնակը կամ փոխնախագահներից որևէ մեկը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հանրությանը ներկայացնի որոշումները, քննարկված հարցերն ու մեկնաբանի տվյալ «օրվա թեժ թեմաները»։

Թերթը ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ լինո՞ւմ են ներիշխանական քննարկումներ, և հնարավո՞ր է՝ ՔՊ-ն փոխառի ՀՀԿ-ի սովորույթը։

«Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է, և, թերևս, լավ կլինի՝ մենք էլ նմանատիպ ինչ-որ ձևով շփման միջոց գտնենք։ Ես դա համարում եմ ճիշտ ու մոտ օրերս կառաջարկեմ մեզ մոտ ներսում, շնորհակալ եմ նաև հուշման համար»,- պատասխանել է Սիմոնյանը։

Հարցին՝ եղե՞լ են քննարկումներ, օրինակ, Դավոսում տեղի ունեցածի վերաբերյալ, նա պատասխանեց, որ կոնկրետ Դավոսի հետ կապված քննարկումներ չեն եղել, հանդիպում դեռ տեղի չի ունեցել, և որևիցե ինֆորմացիա, բացի նրանից, որը բոլորը գիտեն, ինքը չունի.

«Բայց, թերևս, դա այնքան էլ ինձ չի անհանգստացնում, որովհետև, իմանալով աշխատելաոճը, ես գիտեմ, որ այն ամենի 90%-ը, ինչ եղել է Դավոսում և ընդհանրապես լինում է, ես իմանում եմ, ինչպես նաև՝ մենք բոլորս։ Ուստի հանգիստ եմ այդ առումով»։

Ա.Սիմոնյանը հավաստիացրել է, որ մշտապես լինում են քննարկումներ, գործնականում շաբաթն առնվազն մեկ անգամ՝ վարչության ֆորմատով, նաև ավելի լայն ու նեղ շրջանակով հարցերը քննարկվում են։

Գեւորգ Կոստանյանը պաշտոն կստանա

«Իրավունք»-ի տեղեկություններով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա: Թերթի աղբյուրի պնդմամբ Կոստանյանը երկար ժամանակ գտնվել է Քննչական կոմիտեում, որտեղ, ըստ ականատեսների, գրավոր քննություն է հանձնել, քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար: Սույն կերպով քննչական կոմիտեում զբաղեցնում են ինչ-որ պաշտոն:

Թերթը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել եւ ազատվել աշխատանքից: Թերթի աղբյուրը փոխանցել է, որ վերջինս, ամենայն հավակնությամբ, կզբաղեցնի Ղամբարյանի պաշտոնը: Կրկին «Իրավունք»-ի տեղեկություններով այս պաշտոնի համար քննություն է հանձնել նաեւ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

Մարդն արժեք չի ներկայացնում

Հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր «Հայնյուզ» լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Հովիկ Արսենյանն ասել է, որ կատարվածի համար պետք է պատասխան տան բոլոր մարմինները:

2018 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն խարդախության, կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրել Մհեր Եղազարյանին եւ կալանավորել: 2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել, գործն էլ նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել էր Քննչական կոմիտե: Հունվարի 26-ին, Մհեր Եղիազարյանը ՔԿՀ-ում մահացավ:

Ըստ Կոմիտեի` նա մահացել է սրտամկանի ինֆարկտից: Սակայն Եղիազարյանի պաշտպան ներգրավված Հովիկ Արսենյանը այլ մանրամասներ է պատմել: Ողջ խնդիրը, ըստ նրա, այն է, որ Մհեր Եղիազարյանի վերաբերյալ նախաքննական մարմնի տրամադրության տակ գոյություն չունի նրա հիվանդության պատմագիրը, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում: Իսկ քննչական կոմիտեն նման հայտարարություն անելով ցանկանում է ասել, որ Մհեր Եղիազարյանի կողմից հացադուլ հայտարարելը որեւէ կապ չունի նրա մահվան հետ, որովհետե նա սրտամկանի ինֆարկտից է մահացել:

Բայց հարցն այն է, որ երկու ամիս նախաքննություն է ընթացել, նախաքննական մարմինը տեղյակ չի եղել եւ նրան չի էլ հետաքրքրել կալանքի տակ գտնված անձի առողջական վիճակը:

«Բնականաբար նրանց մոտ տեղեկանքը կա, որ նա երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց ոչ ավելի, չեն խորացել, թե այդ հաշմանդամությունը ինչի հետեւանք է: Եթե հետաքրքրվեին, կիմանային, որ նա ունեցել է սրտամկանային հիվանդություն եւ, ըստ էության, հակացուցված էր նրան թույլատրելը, որ հացադուլ հայտարարի: Երբ ամսի 25-ին ներգրավվեցի պաշտպան, քննիչի հետ եղել եմ նրա խցում, եւ նա ասաց, որ կարողանում է ինքնուրույն քայլել, բայց շատ վատառողջ վիճակում էր: Այս պայմաններում հայտարարել, որ նա ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության տակ է գտնվել, հարց է առաջանում, արդյոք այդ անձնավորության համար հատուկ միջոցներ ձե՞ռք են առնվել, որ նրա վիճակը կայունանա: Կարծում եմ, որ նման բան գոյություն չի ունեցել», -ասել է նա:

Ըստ պաշտպանի` ՔԿՀ խցում ասել է. «Մարդը արժեք չի ներկայացնում, եւ նման ողբերգական ավարտ ունեցավ: Մարդը մեռնելու իրավունք ունի, նա հացադուլ չի հայտարարել մեռնելու համար, այլ խափանման միջոցը փոխելու համար: Բոլոր մարմիններն էլ թերացել են: Սա անտարբերության, անպատժելիության արդյունք է, եւ գտնում են, որ առնվազն ծառայողական քննություն կատարվի, եւ մեղավորները պատժվեն: Այսպես չի կարելի շարունակել, մարդը հացադուլ է հայտարարել ու վերջ, դու ես քո գլխի տերը: Ոնց ուզում ես, այնպես էլ վարվի, գնահատականի չի արժանանում»: