ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերմանիայի դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ են սպասում Հայաստանի վարչապետի այցին
2019-01-29 12:01:35

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Դաշնային կանցլեր Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:
«Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին», - գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: