ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը հետաքրքրված է տարանցիկ խողովակաշարերով
2019-01-29 14:25:26

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում:

«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազը կամ նավթը Ա կետից Բ կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև խոսել է Հայաստանում գազի հավանական թանկացման լուրերի մասին՝ նկատելով, որ ԵԱՏՄ տարածքում դա բավականին զգայուն հարցերից մեկն է:

«Կա պայմանավորվածություն, որ համենայն դեպս 2019 թվականին հայաստանցի սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները գազի գնի շուրջ համաձայնության գալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը կարող է բարձրանալ Փաշինյանը պատասխանել է, որ հույս ունի, ընդհակառակը՝ կլինի գնի իջեցում: