ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
2019-01-29 17:59:48

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այս  տարի օրացույցը հայերիս համար հոբելյանական է: Մանսուրյանական երաժշտությամբ, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններով լի, բայց  տարվա երկու կարևորագույն իրադարձությունները Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակների հոբելյանն է: Այս երկու կարևորագույն ամսաթվերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:

0:00
0:00

1869-ին ծնվեցին Կոմիտասն ու Թումանյանը՝ մեկը երաժշտության Կոմիտասը դարձավ գրականության մեջ, մյուսն էլ՝ երաժշտության մեջ գրականության Թումանյանը:

Իրար նման ճակատագրերով ու իրարից տարբեր, այս տարի օրացույցում երկու մեծերի համար էլ հոբելյանական է: Ե՛վ Կոմիտասի, ե՛վ Թումանյանի 150-ամյակների միջոցառումների կենտրոնը Երևանում մեծերի թանգարաններում է. երկուսի համար էլ թանգարանները մշակութային, գիտական կենտրոններ են, բայց ոչ տներ:

Ու եթե Թումանյանի թանգարանում մուտքից ներս նորագույն, վիզուալ տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հայտնվել բանաստեղծի թիֆլիսյան տանը, ապա Կոմիտասի թանգարանում անգամ նորագույն տեխնոլոգիաները չեն կարող տանել դեպի Անատոլիայի Քյոթահիա գյուղ, որտեղ ծնվել է Կոմիտասը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի «դեսպան» Վահրամ Կաժոյանը Կոմիտասի հետ ազգակցական կապ ունի:


«Մեկ քառորդով Քյոթահիայից եմ, մորս մորական կողմը Կոմիտասի հետ ազգակցական կապ է ունեցել: Ցավոք, բոլոր պատմությունները Վարդապետի մասին փոխանցվել են բանավոր»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում ընդգրկվել են Կոմիտասի ու Թումանյանի 150-ամյա հոբելյանները: Վահրամ Կաժոյանը պատմում է՝ ինչ դժվարությունների են հանդիպել.

 «Որոշեցին՝ չեն կարող դիտարկել Կոմիտասի հայտը, քանի որ ծնված լինելով Թուրքիայում, Թուրքիան չի մասնակցում հայտին: Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո, կարողացանք հասնել դրական արդյունքի»:

Թուրքական արխիվներում Կոմիտասի մասին փաստաթղթեր չեն փնտրում, առաջիկայում նման հույս էլ չկա՝ կարծում է արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:


Սակայն Կոմիտասի թանգարան ինչքան էլ տուն չէ, այստեղ են Վարդապետի դաշնամուրը, եզակի ձեռագրերը, իրերն ու Փարիզից բերված մասունքները: 
Ու թանգարանի այգում, որտեղ խորհրդանշական, հավիտենական ծառն է՝ Չինարին, այսուհետ կլինի նաև Դավիթ Երևանցու Կոմիտասը:

«Կոմիտասը կիսամերկ գնում է դեպի մահ, իր ազգային ակուքներին, մեր այբուբենին, մեր խաչին, հավատքին: Կենաց ծառն է, որ հավերժության խորհրդանիշ է»:

Պարույր Սևակը տեսավ, ամբողջացրեց ու միավորեց այս երկու մեծերին, գրեց, որ երբ ոչ ոք չգիտեր, թե ովքեր են ծնվել, բնությունն արդեն գիտեր, թե ինչ նվագներ, ինչ անհամար, հայաշխարհիկ երգեր պիտի հնչեն:

Այս երկու մեծերի ծնունդից 150 տարի անց արդեն բոլորը գիտեն, որ այդ երգերը հնչեցին ու կհնչեն հավերժ: