ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրությունը մեծացել է. Յոհաննես Հան
2019-01-29 18:20:56

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է  Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: ՀՀ նախագահի և վարչապետի հետ Հանի քննարկումներն արդյունավետ են եղել՝ այսօր համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Իսկ Հանը շեշտել է՝ ԵՄ հակված է ավելացնելու Հայաստանին տրվելիք  ֆինանսական հատկացումները եւ շեշտել՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրությունը մեծացել:

0:00
0:00

ԵՄ-ը հակված է ավելացնելու Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը՝ վստահեցնում է հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա տեղեկացրեց, որ կարևորվում են ՀՀ-ԵՄ ազատ և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կյանքի կոչման հարցերը և արդեն բանակցություններ են վարվում  2021-2027 թթ-ի ֆինանսական հատկացումների շուրջ:

ԵՄ հակված է ֆինանսապես օժանդակելու ապագայի ծրագրերըՅոհաննես Հանը հատուկ շեշտեց կրթությանը հատկացվող օժանդակության չափը՝  23 մլն եվրո է, ասաց, որ հատկապես տպավորված է «Թումո» ստեղծարար կենտրոնով:

«Դուք գիտեք թերևս, որ յոթնամյա բյուջետային բանակցությունները 2021-2027 թթ-ի համար արդեն ընթացքի մեջ են: Մեր հարևաններին տրվող ֆինանսական օժանդակությունն ավելի մեծ կլինի, քան հիմա է և դա դրական արդյունք կունենա  Հայաստանի համար: Դուք ահռելի թափ եք հավաքել և պետք է դա օգտագործեք առաջիկա ամիսներին»:


Եվրահանձնակատարը
շնորհավորեց նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած թափանցիկմիջազգային հանրության համար  ընդունելիժողովրդավարական արժեքներին համապատասխան ընտրությունների անցկացումը։ Նա այս ընտրությունները որակեց Հայաստանի վերջին տարիների պատմության մեջ յուրահատուկ։

Եվ նախորդ տարվա դրական զարգացումները  հիմք են հանդիսացել ծրագրերին ֆինանսապես օժանդակելու  պատրաստակամության համար:

Հանձնակատարը նշեց՝ առանձնացրել են որոշ տնտեսական ոլորտներ, պետք է ուշադրությունը կենտրոնացնել, գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաներին միտված ոլորտներին աջակցելու համար, պատրաստ են օժանդակել ֆինանսապես:

«Անդրեվրոպական ցանցը  ընդլայնվելու է և այդ ուղղությամբ է առաջիկա ամիսներին և առաջիկա տարիներին կոնկրետ ծրագրեր են լինելու: 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, ևս 100 մլն-ի ծրագրեր ճանապարհին էՎարկավորման և  դրամաշնորհների հաշվին ավելի քան  800 մլն. եվրո ներդրումներ են արվել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրի, ենթակառուցվածքի  տրանսպորտի ոլորտներում և գումարի չափը ավելի  կմեծանա, քանի որ աշխատում են կառավարության հետ, որ ավելի մեծացնեն օժանդակությունը»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանը կօգտվի առաջարկվող օժանդակությունից: 

Հանը նաև վստահեցրեց, որ նախորդ տարվա զարգացումներից հետո Հայաստանում ներդրումներ անելու հարցում հետաքրքրությունը մեծ է, մտադիր են այդ առումով Հայաստանում ներդրումային համաժողով կազմակերպել: