ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավտոկայանատեղիների խնդիրը՝ ավագանու արտահերթ նիստում
2019-01-29 18:58:06

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեւանում ավտոկայանատեղիներից խնդիրն այսօր ավագանու արտահերթ քննարկման հարց էր դարձել։ Որ տնտեսվարողներն են, որ այլեւս ծառայողական ավտոնայանատեղի այլեւս չեն ունենա։

0:00
0:00

«Էլիտ» պլազան, «Ամերի» ընկերությունը եւ «Տաշիրի գրուպի» անունից հանդես եկող Սարգիս Կարապետյանն այլեւս ծառայողական ավտոկայանատեղի չեն ունենա։ Երեւանի ավագանին այսօր մերժեց նրանց հայտերը։

«Էլիտ պլազան» դիմել էր Երևանի քաղաքապետարանին  ծառայողական ավտոկայանատեղին շահագործել թույլ տալու մասին որոշումը երկարացնելու վերաբերյալ: : Կազմակերպության կողմից վճարվել է3 մլն դրամ  տարեկան տեղական վճարը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ Կամերային երաժշտության թատրոնի տնօրենը դժգոհում էր՝ «Էլիտ Պլազայի» հարակից տարածքում է իրենց գրաբենյակը, աշխատակիցները  մշտապես  ունենում են կայանման խնդիր:

Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց ավագանու անդամի բարձրաձայնած խնդրին, ասելով, որ պլազան ունի ստորգետնյա կայանատեղի, բայց այն բիզնես կենտրոն է և դիմել է ավտոկայանեղի տրամադրելու համար:

«Ժամանակին ավագանին  այս հարցը նայել է և տեսել է, որ բացառության կարգով կարելի է տալ»:

Նույն տրամաբանությամբ, ինչպես արդեն նշեցինք, մերժվեց նաեւ «Ամերիա» ընկերության եւ Սարգիս Կարապետյանի հայտերը։

Գործարարներ Լևոն Բարդակջյան ու Իգոր Խաչատուրովը ավելի երջանիկ էին։ Ավտոկայանատեղի տրամադրելու նրանց հայտը բավարարվեց:


Ընդհանրապես՝ ավագանիում ավելի շատ խոսվում էր ավտոկայանետեղիների՝ տնտեսության վրա դրական ազդեցության մասին։ «Իմ քայլը»  դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց եվրոպական ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն աշխարհում
նոր բացված ռեստորանների 70 տոկոսը փակվում է   ավտոկայանատեղի չունենալու պատճառով:  Տուրիզմի զարգացման  գլխավոր պայմանը զբոսաշրջիկին  լավ հյուրանոցային պայմաններով ապահովելն է: Իսկ հյուրանոցների վարկանիշները  ձևավորվում են մի քանի գործոններով:

Քաղաքապետարանում այսօր ավտոկայանատեղի տրամադրելու 300-ից ավելի հայտն կա։  Ավագանու անդամը հետաքրքրվում էր, արդյո՞ք այս թիվը կարող է ազդել  մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Կայանատեղիների հայտ ներկայացրած գործարարներին հորդորեց պահպանել պահանջները, դրանք գործածել ըստ նպատակի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել  Մանրիկյանը  նման տեսակետին համաձայն չէ, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է խոսել  հարկերից ու տուրքրերից, այլ ոչ թե ավտոկայանատեղիների՝ ասում է. «Հավատացեք, որ հարկերի ու տուրքերի իջեցման դեպքում հնարավոր կլինի զարգացնել բիզնես, ավտոկայանատեղին դա երրորդային հարց է»:

Տնտեսվարող սուբյեկտների մասին մտածում ենք՝ անտեսելով  կարմիր գծերի համար տարեկան վճարող բարեխիղճ վարորդներին, մտահոգությունները բարձրաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։