ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որո՞նք են հացի ու ալյուրի թանկացման պատճառները:
2019-01-30 14:13:38

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանում սպառողներն արդեն մի քանի ամիս է, ինչ հացի ու ալյուրի գնի բարձրացում են արձանագրել: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է շուկան՝ պարզելու համար թանկացման իրական պատճառը: «Ռադիոլուրին» պարզաբանումներ է տվել ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետի տեղակալ Դավիթ Փինաչյանը: Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ մտահոգություններն է փոխանցել:

0:00
0:00

դրամից՝ 223 դրամ. Հայաստանում սպառողները ալյուրի ու ալյուրից պատրաստվող սննդամթեքի թանկացում են արձանագրել: Հայաստանը հիմնականում ( 90 տոկոս) ալյուր ներկրում է Ռուսաստանից: ՏՄՊՊՀ տվյալներով 2018թ հունվար հոկտեմբերին ՀՀ ներկրվել է մոտ 280 հազար տոննա ցորեն: Հիմնական մասը` կեսից ավելին (մոտ 52 տոկոսը)՝ ներկրել է «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որոշ մաս էլ՝ «Մոդուս գրանում»- ը (23 տոկոսը): ՏՄՊՊՀ տվյալներով, 2018 թվականին 84 տնտեսվարող տարբեր քանակությամբ ցորեն է ներկրել, պատրաստի ալյուր՝ մոտ 160 տնտեսվարող: Ընդհանուր առմամբ, մոտ 24 հազար տոննա ալյուր է ներկրվել Հայաստան : ՏՄՊՊՀ-ն, սակայն, տեղեկատվություն՝ ցորենի ձեռքբերման ինվոյիսներն ու փաստաթղթերը, պահանջել է երկու խոշոր ընկերություններից: ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետի տեղակալ Դավիթ Փինաչյանն ասում է.

«Ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինակ 2018 թվականի սեպտեմբերին մեկ տոննա ցորենը խոշոր ընկերությունը ձեռք է բերել 9500 ռուբլով՝ առանց տեղափոխման ծախսերի: Իսկ 2018 թ դեկտեմբերին՝ ձեռք բերման գինը հասել է մինչև 13900 ռուբլու»:

Հիմնականում ուսումնասիրել են բարձր կարգի ալյուրի շուկան: Հանձնաժողովում միայն տնտեսվարողների ներկայացրած փաստաթղթերով չեն բավարարվել: Իրենք էլ են շուկան ուսումնասիրել.

«Մեկ տոննա ցորենի ձեռքբերման գինը բարձրացել է մոտ 4400 ռուբլով, կամ 46 տոկոսով : Այդ պատճառով էլ ցորենից պատրաստվող ալյուրի գրեթե բոլոր ենթատեսակների վաճառքի գները բարձրացել են»:

Գյուղատնտեսության նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ 2018թվականին օպերատիվ տվյալներով արտադրվել է 190.000 տոննա ցորեն: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը փոխանցեց իր մտահոգությունները.

«260 դոլարից աճել ու համարյա դարձել է 323 դոլար: Այսօր նաև ալյուրն է թանկացել 50 կգ մեջ մեկ դոլարի չափով: Սա իմ կարծիքով կշարունակվի, քանի որ ալյուրը ստանում են ցորենից, բնականաբար ալյուրը էժան չի կարող մնալ ու կթանկանա»:

Թանկացումներն առաջինը կհարվածի սոցիալապես անապահով ընտանիքների գրպանին: Նրանց առանց այն էլ փոքր պարենային զամբյուղում գերակշռողը հացն է: Հիշեցրեց՝ տարեվերջին Վրաստանը կարգելի ցամաքային ճանապարհով ցորենի ներմուծումը, իսկ սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան այս պահին թանկացած հացը.

Պետությունը պետք է փորձի իր ինքնաբավությունը ապահովել, եթե տեսնում ենք, որ տենդենցը դեպի վատացում է գնում: Հայաստանն ունի բարձր աղքատության ցուցանիշ, որը տարիների ընթացքում չենք սպառի, հետևաբար մենք ավելի զգույշ պետք է վերաբերվենք հացամթերքի թանկացմանը»:

Մակարյանը վստահ է՝ առաջիկա երեք տարիներին հնարավոր կլինի խնդիրը լուծել, կառավարությանն առաջարկում է շեշտը դնել ոչ միայն ցորենի արտադրության, այլ օրինակ հաճարի աճեցման վրա: Այն և՛ որակյալ է, և՛ օգտակար առողջության համար: Պետությունը պետք է ոլորտի զարգացումն իր վրա վերցնի՝ ասում է զրուցակիցս՝ նշելով՝ չպետք է թողնի մասնավորի վրա :

Չնայած ՌԴ-ում չեն բացառում, որ ցորենի գինն այս տարի իջնի, սակայն ՏՄՊՊՀ-ում դժվարանում են կանխատեսումներ անել: Միայն վստահեցնում են՝ եթե ցորենի գինն իջնի՝ հայ սպառողն իր վրա կզգա: ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետի տեղակալ Դավիթ Փինաչյան.

Տարիների փորձը ցույց է տալիս, որ ցորենի վաճառքի գները հիմնականում բերքատվությունից բերքատվություն են որոշում: Այստեղ կարող եմ իմ անձնական կարծիքը փոխանցել, որ ցորենի վաճառքի գների էական փոփոխություն կարող է արձանագրվել հաջորդ սեզոնին բերքատվության արդյունքներից ելնելով»:

«Ռադիոլուրը» ներկրվող ցորենի ծավաների ու մաքսազերծման արժեքի շուրջ գրավոր հարցում ուղարկեց նաև ՊԵԿ։ Արձագանքեցին՝ կպատասխանեն հնարավորինս արագ: