ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայոց Ցեղասպանությանը նվիրած հուշարձան՝ Կալամատայում
2019-01-30 15:21:20

Հունաստանի Կալամատա քաղաքի իշխանություններն որոշում են ընդունել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին: Կալամատայի քաղաքապետ Պանայոտիս Նիկասը քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներին հայտնել է, որ հուշարձանը բերվելու է Հայաստանից և տեղադրվելու է Սուրբ Նիկողայոս եկեղեցուն հարակից պուրակում:

Այդ եկեղեցին քաղաքի հույն ուղղափառ առաջնորդի կողմից հատկացվել է հայ համայնքին՝ եկեղեցական արարողությունների համար:

Քաղաքապետը հավելել է, որ հուշարձանի տեղադրման որոշումը ընդունելիս հաշվի են առել տարիներ շարունակ հայ համայնքի աշխույժ ներկայությունը քաղաքի կյանքում: