ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բոլթոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև Ղարաբաղի հարցը
2019-01-30 16:05:38

«Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտում համագործակցություն և ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- այսօր Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Փաշինյանը հատուկ շեշտել է, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

«Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել էր Հայաստանի վարչապետը:

Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։