ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՄՀՀ տնօրենի անունը պարզ կդառնա երեկոյան
2019-01-30 17:34:21

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր երեկոյան պարզ կլինի, թե ով կստանձնի Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Այս պաշտոնը թափուր  է  նախորդ տարվանից, քանի որ լրացել էր տնօրեն Վազգեն Ասատրյանի  պաշտոնավարման ժամկետը։

Դեկտեմբերին հայտարարվեց տնօրենի բաց մրցույթ`  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:  

Մամուլը գրեց, որ  մրցույթը ձեւական է, քանի   որ արդեն որոշված է, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը: Ըստ հրապարակումների՝ այն ստանձնելու էր   արդեն ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանի քայլարշավի  ընկեր Սամվել Մելիքսեթյանը։

Նա ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ տնօրենի պաշտոնին հավակնում է  24 հոգի ,բայց մրցույթին  ներկայացել էին 22 -ը։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը Նարեկ Բաբայանը  հավաստիացրեց, որ մրցույթը թափանցիկ ու անաչառ կլինի, իսկ մամուլում հրապարակված լուրերը բամբասանք որակեց:

Մյուս անունըոր շրջանառվում էր մամուլում, հայտնի երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյան է։ Նա մասնակցում  է  մրցույթին։ «Ռադիոլուրին» հաջողվեց մինչեւ մրցութի սկսելը զրուցել մի քանի   թեկնածուների հետ։ Եղիշե Պետրոսյանը   դժվարացավ պատասխանել ՝ թե ի՞նչու  մամուլը սկսեց իր անունը շրջանառել, ասաց, որ մրցույթը բաց է եղել ու նա  որոշել  է մասնակցել։ Վերջինս նաև չբացեց փակագծերը, թե զարգացման ինչ ծրագիր է ներկայացրել:

Մրցույթին մասնակցում էր  նաև  «Շարմ» ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը։ Մեզ հետ զրույցում նշեց,  որ իր մասնակցությունը երկու տեսանկյունով պետք  է դիտարկել՝ ռացիոնալ  և իռացիոնալ:

Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել EX-production –ը, որը   մոտը  տաս տարի գործունեություն է  ծավալում հենց այդ ոլորտում։ Ընկերությունը  թավշյա հեղափոխության օրերին տեխնիկական աջակցություն է ցուցաբերել   Նիկոլ Փաշինյանին՝ տրամադրելով տեխնիկա: Ընկերության տնօրեն Գևորգ Աղաբալյանը «Ռադիոլուրի»  հետ զրուցում չհերքեց այս տեղեկությունը, բայց նշեց, որ  իրենք ունեն Համալիրի արդիականացման  հստակ ծրագիր:

Մրցույթը բանավոր է, հավակնորդներին հնարավորություն կտրվի ներկայացնել նաև իրենց մոտեցումները  Համալիրի արդյունավետ կառավարման հարցում։

0:00
0:00