ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան
2019-01-30 18:24:06

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցադրմանը, որ վերջերս սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Ըստ Փաշինյանի՝ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: