ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության անդամները երդվեցին
2019-01-30 18:36:06

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տվել՝ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ: Նրանք երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման:   

0:00
0:00

Կառավարության ձեւավորումից հետո կրկին նախագահական նստավայրում են կառավարության անդամները՝ վերանշանակված նախարարները: Նախարարները 12-ն են: Թեպետ առայժմ կառավարության կառուցվածքի վերջնական ամրագրումները չկան: Նախագահական նստավայրում երդվելը օրենսդրության պահանջ է: «Կառավարության կառուցվածքի մասին» գործող օրենքն է պահանջում նախագահի ներկայությամբ երդվելը:
Առաջինը երդվելու համար ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երդման տեքստն, ի դեպ, նույնպես նախատեսված է կանոնակարգով: 

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:


Վարչապետից հետո կառավարության անդամները հերթով ամբիոնին մոտեցան երդման նույն տեքստով:

Երդված, թե՞ առանց դրա՝ տարբերության մասին հարցրեցի ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, որը նախկինում նույնպես զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ: Նա շեշտեց, որ հանդիսավոր երդումը պարտավորվածությունն ու պատասխանատվությունն է մեծացնում: Կառավարության անդամներին ուղղված հարցերի առանցքում, կարելի է ասել, վերջին շրջանի թոփ հարցն է՝ պարգեւավճարները:
Վերադառնանք կառավարության երդմանը: Կարծում եմ, բնական մի հարց. արդյո՞ք երդման տեքստը ընթերցելիս կառավարության անդամները վերլուծել են  իենց անցկացրած անցած ամիսները:


Անցած գործունեության արդյունքների հետ կապված գնահատականի մասին հարց ուղղվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարզվեց, որ արված աշխատանքը կետերով վարչապետն ուներ իր հեռախոսի մեջ: